• Latest news

Քանի՞ տարի է պետք մարզվել սրտային անբավարարությունը կանխելու համար

19 մայիսի, 2018  12:04

Վեց տարվա ընթացքում ֆիզիկական ակտիվության ավելացումը զգալիորեն նվազեցնում է սրտային անբավարարության զարգացման հավանականությունը։ Եվ հակառակը՝ վեց տարվա ընթացքում ֆիզիկական ակտիվության բացակայությունը բարձրացնում է այդ ռիսկը։ Նման եզրակացության են հանգել Johns Hopkins Medicine համալսարանի գիտնականները։

Հետազոտությունը, որը հրապարակվել է Circulation ամսագրում, ցույց է տվել, որ երբեք ուշ չէ չափավոր ֆիզիկական ակտիվությամբ նվազեցնել սրտային անբավարարության վտանգը։ Այդ հետազոտության ընթացքում գիտնականները օգտագործել են «Համայնքներում աթերոսկլերոզի ռիսկը» երկարաժամկետ հետազոտության 11 351 մասնակիցների տվյալները, որոնք հավաքվել էին 1987-1989 թթ․։ Միջին տարիքը կազմում էր 60 տարեկան, նրանց մեծամասնությունը սպիտակամորթ ու աֆրոամերիկացիներ են եղել, 57 տոկոսը՝ կանայք;

19 տարվա ընթացքում մասնագետներն  իրականացրել են ամենամյա մշտադիտարկում՝ այդ մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների առկայությունը ստուգելու համար (սրտի նոպա, ինսուլտ ու սրտի անբավարարություն)։ Օգտագործվել են հեռախոսային հարցազրույցները, հիվանդանոցային գրանցումները ու մահվան վկայագրերը։ Հետազոտության ընթացքում եղել է 1693 հոսպիտալացում ու 57 մահ՝ սրտի անբավարարության հետևանքով։

Առաջին ու երրորդ հետազոտական այցելության ժամանակ (6 տարի ընդմիջումով) յուրաքանչյուր մասնակից լրացրել է ձևաթուղթ՝ գնահատելով իր ֆիզիկական ակտիվության մակարդակը։ Մինչև երրորդ այցելություն մասնակիցների 24 տոկոսը ավելացրել էր իր ֆիզիկական ակտիվությունը, 22 տոկոսը՝ նվազեցրել, իսկ 54 տոկոսը՝ պահպանել նախկին մակարդակի վրա։

Ակտիվության նախընտրելի անփոփոխ մակարդակ պահպանած մասնակիցների շրջանում սրտի անբավարարության հավանականությունն ամենից շատ էր նվազել (31 տոկոս՝ նրանց համեմատ, ում մոտ ակտիվության մակարդակը թույլ էր)։ Սրտի անբավարարության հավանականությունը մոտ 12 տոկոսով նվազել էր այն 2702 մասնակիցների մոտ, ովքեր ավելացրել էին ֆիզիկական ակտիվությունը, նրանց համեմատ, ում մոտ ակտիվության ցուցանիշները կայուն ցածր կամ միջին էին։ Եվ հակառակը՝ ֆիզիկական ակտիվությունը նվազեցրած 2530 մասնակիցների դեպքում ռիսկը բարձրացել էր 18 տոկոսով։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է