• Latest news

Առողջապահության նախարար. Առողջապահության ոլորտում «ատկատներ» կան

23 մայիսի, 2018  19:19

Հայաստանում՝ առողջապահության ոլորտում «ատկատի» պես երեւույթները կան եւ բոլորն այդ մասին գիտեն։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի հարցին։

Նախարարը նշել է, թե այդ երեւույթի հետ ավելի հաճախ առնչվում են ռադիոդիագնոստիկայի ոլորտում։ «Մինչ այստեղ գալը ես մի այսպիսի ահազանգ ստացա. մարդուն ուղարկում էին կրկնակի հետազոտության»,- ասել է Թորոսյանը։

Նա նշել է, թե հրաշալի ծանոթ է խնդրին եւ այդ մասին տեղյակ է եղել նախքան նախարար նշանակվելը։ Թորոսյանը հայտարարել է, թե գումարները հետ ստանալը միանշանակ ապօրինի է, եւ ինքը փորձելու է խնդիրը լուծել իրավապահների օգնությամբ։

Միեւնույն ժամանակ տվյալ խնդրի պատճառ նա համարում է բժիշկների ծառայությունների անմիջական վճարումը, քանի որ նրանց պաշտոնական եկամուտը բավական ցածր է եւ նրանք լրացուցիչ միջոցների կարիք ունեն, որոնք վաստակում են նման եղանակով։ Նախարարն ընդգծել է, թե բժիշկների աշխատանքը պատշաճ կերպով չի վճարվում, ինչն էլ իրավախախտումների պատճառ է դառնում։ «Լուծումը կայանում է աշխատավարձերը բարձրացնելու մեջ։ Անհրաժեշտ է նոր մեխանիզմներ ներդնել՝ սկսած բյուջետային հատկացումներից, ինչն այնքան էլ հեշտ չէ, ավարտելով մրցունակ պայքարի մեխանիզմները։ Դա եւ ապահովագրությունն է եւ բյուջետային միջոցների հավասար բաշխումը»,- ասել է Թորոսյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել