• Latest news

«Չես կարող պահել, բանակ մի տար». Հայկուհի Մինասյանը նախարարին ներկայացրեց զինհաշմանդամների խնդիրները

11 հունիսի, 2018  10:43

Եթե դու պարտադիր զինծառայություն ունես, դրան պիտի հետեւի պարտադիր բուժօգնությունը: Այս մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ զրույցում ասել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Հունիսի 9–ին նախարարն այցելել էր կենտրոն, որտեղ պետք է ժամաներ նաեւ «Ավրորայի» մրցանակակիր, բժիկ Թոմ Քաթինան։ Մինչ պատվավոր հյուրի ժամանումը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Հայկուհի Մինասյանը նախարարին ներկայացրեցին Կենտրոնի եւ առհասարակ զինհաշմանդամների խնդիրները։

Ինչպես ներկայացրեց տնօրենը, բանակում զինծառայողի վիրավորման փաստով քրեական գործ է հարուցվում, եւ մինչեւ այն չավարտվի, զինծառայողը չի ունենում ոչ մի կարգավիճակ։ Վիրավորումից երեք ամիս անց նա կարող է ստանալ քաղաքացիական հաշմանդամություն, իսկ զինհամանդամություն եւ թոշակ ստանում է միայն մեկ տարի անց, երբ ավարտվում է քննությունը։

«Այդ մեկ տարին այն տարին է, որ ինքը կորցնում է իր վերականգնողական ռեսուրսը, ընտանիքը ունեզրկվում է. քայլակ, սայլակ, դեղորայք, տակդիր, թաց անձեռոցիկ եւ այլն», – ասաց նա։ Դրանից հետո նրանք դիմում են պոլիկլինիկա՝ բժշկի նշանակումներով, բայց շատ դեպքերում թանկ դեղերը, որ նրանց անհրաժեշտ են, պետգնումներով չեն տրամադրվում։

Հայկուհի Մինասյանը կարծում է, որ ավելի լավ է պետությունը 5 մլն դրամ ծախսի միանվագ հաշմանդամությունը կանխարգելելու համար, քան ամբողջ կյանքում տա 90 հազար դրամ թոշակ։

«Էս մարդը ծառից չի ընկել։ Եթե դու պարտադիր զինծառայություն ունես, դրան պիտի հետեւի պարտադիր բուժօգնությունը։ Չես կարող պահել, բանակ մի տար։ Սա մեր դիրքորոշումն է, եւ մենք այն պնդելու ենք մինչեւ վերջ: Մենք էս տղաների հետ մտածել ենք, որ մի ամիս ժամանակ ենք տալու, հետո հացադուլ ենք հայտարարելու», – ասաց նա, ինչին նախարարը հակադարձեց, որ պետք չէ հացադուլ հայտարարել, պետք է հայտարարել առաջ գնալու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է