• Latest news

Այդահոյից երեխան վարակվել է այտուցային ժանտախտով. 26 տարում առաջին դեպքն է

14 հունիսի, 2018  19:57

ԱՄՆ Այդահո նահանգում 26 տարում առաջին անգամ գրանցվել է ժանտախտով մարդու վարակման դեպք: Ինչպես հայտարարել է Կենտրոնական շրջանի Առողջապահության դեպարտամենտի մամուլի քարտուղար Քրիսթին Մայրոնը, հակաբիոտիկներով բուժումն արդյունավետ է եղել, եւ հիվանդը՝ տղա, ում անունը չի հրապարակվում, արդեն վերադարձել է տուն՝ Էլմոր:

Երեխան հիվանդացել էր անցյալ ամսվա վերջին, իսկ վերջերս լաբորատոր հետազոտություններով հաստատվել է, որ նրա մոտ եղել է այտուցային ժանտախտ՝ ժանտախտի առավել տարածված ձեւը, որն առաջացնում է ավշահանգույցների այտուցվածություն: ԱՀԿ տվյալներով՝ թոքային ժանտախտը «ժանտախտի ավելի վտանգավոր ձեւն է» եւ «կարող է ճակատագրական լինել», եթե վաղ փուլում չեն ախտորոշում ու բուժում:

Դեռեւս հայտնի չէ, թե երեխան որտեղ է վարակվել՝ Այդահոյի Էլմորում, թե վերջերս Օրեգոն կատարած ուղեւորության ժամանակ: Հայտնի է, որ 2015 եւ 2016 թվականներին հիվանդությունը հայտնաբերվել է Էլմոր նահանգում գետնասկյուռների մոտ, ինչպես նաեւ մոտակա Ադա շրջանում: Այս տարի ոչ մի դեպք չի գրանցվել:

Մայրոնը հայտնել է, որ նահանգում շատ հազվադեպ են գրանցվում ժանտախտի դեպքեր, իսկ ամենավերջին դեպքերը գրանցվել են 1991 եւ 1992 թվականներին:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ այտուցային եւ թոքային ժանտախտի ախտանիշները նման են եւ արտահայտվում են գլխացավով, տենդով եւ դողէրոցքով, ինչպես նաեւ ուժեղ թուլությամբ: Այտուցային ժանտախտով հիվանդների մոտ կարող են նաեւ նկատվել այտուցված ավշահանգույցներ, իսկ թոքային ժանտախտով մարդկանց մոտ կրծքում ցավից, հազից եւ շնչառության ծանրացումից բացի, կարող է թոքաբորբ առաջանալ:

Այս շրջանի Առողջապահության կենտրոնական բաժնի համաճարակաբան Սառա Քորրելը հայտարարել է, որ մարդիկ կարող են ժանտախտով վարակվել վարակված լվերի խայթոցի հետեւանքով:

«Վարակվելու հավանականությունը կարելի է նվազեցնել, եթե մարդիկ իրենց տնային կենդանիներին բուժեն լվերի դեմ եւ խուսափեն վայրի բնության հետ շփվելուց,- ասել է Քորրելը: - Օգտագործեք միջատների դեմ միջոցներ, երբ շրջաններ եք այցելում, որտեղ ժանտախտը տարածված է, հագեք երկար տաբատ եւ գուլպաներ»:

Ժանտախտի կանխմանն օգնելու համար Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս՝

  • Ձեր տան շրջակայքում, աշխատավայրում եւ հանգստի գոտիներում ազատվեք կրծողներից:
  • Ձեռնոց հագեք, երբ դիպչում եք պոտենցիալ վարակված կենդանիներին կամ նրանց մորթուն, թույլ մի թվեք ձեր մաշկի եւ ժանտախտի բակտերիաների միջեւ շփում:
  • Օգտագործեք միջատների դեմ միջոցներ, եթե կա կեմպինգի, արշավների կամ բացօթյա աշխատանքի ժամանակ լվերով վարակվելու վտանգ:
  • Տնային կենդանիներին պաշտպանեք՝ լվերի դեմ միջոցներ կիրառելով:
  • Թույլ մի տվեք ձեր մահճակալին քնել համավարակի վայրերում ազատ տեղաշարժվող շներին կամ կատուներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել