• Latest news

ԱՀԿ-ն խաղամոլությունը պաշտոնապես հիվանդություն է ճանաչել

18 հունիսի, 2018  20:59

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խաղերի հանդեպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրույն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպությունը խաղամոլությունը (Gaming Disorder) մտցրել է հունիսի 18-ին հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգում-11-ի հիվանդությունների կատալոգի մեջ: Այս փաստաթուղթն առաջին անգամ ամբողջական ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով:

Ինչպես պարզաբանել են ԱՀԿ-ից, Հիվանդությունների միջազգային դասակարգում-11-ը պարունակում է «վնասվածքների, հիվանդությունների եւ մահվան պատճառների ավելի քան 55 հազար յուրահատուկ գաղտնագրեր», առողջապահության պրոֆեսիոնալներին հնարավորություն տալով «օգտագործել ընդհանուր լեզու» եւ «ամբողջ աշխարհում տեղեկատվությամբ կիսվել»:

Հիվանդությունների միջազգային դասակարգում-11-ը մշակվել է ավելի քան 10 տարի: Նորույթների թվում է փաստաթղթում ավանդական բժշկության մասին գլխի հայտնվելը, ինչը պայմանավորված է միլիոնավոր մարդկանց շրջանում դրա հանրաճանաչությամբ, ինչպես նաեւ տեսա- եւ թվային խաղամոլության ներառումը կախվածության հետ կապված խանգարումների ցանկում:

Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, խաղային խանգարումը թվային կամ տեսախաղեր խաղալու ժամանակ վարքի մոդել է, որը տարբերվում է խաղի վերահսկման խանգարմամբ, խաղին ավելի մեծ առաջնահերթություն տալով մինչեւ այն աստիճանի, որ այն նախընտրելի դառնում այլ հետաքրքրությունների եւ առօրյա զբաղմունքների համեմատ: Նման խանգարումը կարող է ախտորոշվել այն դեպքում, եթե վարքի մոդելը խանգարումներ առաջացնի անձնական, ընտանեկան, սոցիալական եւ այլ ոլորտներում ու դիտվի ոչ պակաս 12 ամիս:

Փորձագետները պարզաբանում են, որ խանգարման այս տեսակն առնչվում է թվային եւ տեսախաղեր խաղացող մարդկանց միայն սակավաթիվ մասին: Սակայն բոլորին ովքեր այդ խաղերը խաղում են, նրանք խորհուրդ են տալիս «աչալրջորեն վերաբերվել այն բանին, թե որքան ժամանակ են անցկացնում խաղալիս»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել