• Latest news

Մարդկանց 97 տոկոսը միսը պատրաստելիս ձեռքերը սխալ է լվանում. գիտնականներ

2 հուլիսի, 2018  23:49

Մարդկանց մինչեւ 100 տոկոսը միսը պատրաստելու ժամանակ ձեռքերը սխալ է լվանում, համոզված են ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունից հետազոտողները: Այս թեզը հաստատող հետազոտությունը հրապարակվել է նախարարության կայքում:

Հետազոտությանը մասնակցել է 383 կամավոր: Փորձի ընթացքում նրանք պետք է հնդկահավից բուրգերներ եւ աղցան պատրաստեին: Աղտոտվածության մակարդակը չափելու համար միսը մշակվել է մարդու համար անվտանգ վիուսով՝ MS2 բակտերիոֆագով: Պարզվել է, որ մասնակցների 97 տոկոսը ձռքերը լվացել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի հրահանգների խախտումներով:

Հրահանգները միանգամայն պարզ են՝ ձեռքերը թրջել, օճառել եւ լվանալ առնվազն 20 վայրկյան, որից հետո չորացնել: Սակայն 79,5 տոկոսը չի հետեւել ժամանակային շրջանակին, իսկ շատերը լվանալուց առաջ ձեռքերը չեն թրջել կամ հետո չեն չորացրել:

Արդյունքում՝ մասնակիցների գրեթե կեսը վիրուսը տարել է պատրաստման համար օգտագործված համեմունքների կոնտեյներներ, իսկ 11 տոկոսը «վարակել» է սառնարանի բռնակները եւ ջրի ծորակները: 5 տոկոսը վիրուսը տարել է աղցանի մեջ: Եվ եթե մսի մեջ եղած ախտածինները կարող են մահանալ դրա բավարար տապակման ժամանակ, աղցանում դրանք մնում են եւ ընկնում նրա օրգանիզմի մեջ, ով այն ուտում է:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝  ամեն տարի գրեթե 130 հազար ամերիկացիներ հիվանդանոցներում են հայտնվում սննդային թունավորմամբ: Նախարարության մասնագետները ուսուցանող տեսանյութ են պատրաստում, որը կօգնի սովորել ձեռքերը ճիշտ լվանալ եւ թունավորումից խուսափել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել