Պե՞տք է արդյոք սննդի ընդունումից հետո եւ լողալուց առաջ սպասել 30 րոպե

3 հուլիսի, 2018  23:42

Շատերը լսել են, որ սննդի ընդունումից հետո ցանկալի է սպասել առնվազն 30 րոպե եւ միայն դրանից հետո գնալ լողալու: Համարվում է, որ այս միջոցը նվազեցնում է խեղդվելու վտանգը: Մինեսոտայի (ԱՄՆ) Մեյո հիվանդանոցի բժիշկ Մայքլ Բոնիֆեյսը գտնում է, որ սննդի ընդունման եւ լողալու միջեւ 30 րոպե ընդմիջման կարիք բացարձակ չկա:

Ուտելուց հետո մարսողության համար ավելի շատ արյուն է գնում դեպի ստամոքսը եւ աղիները՝ «խլելով» արյունը «մարմնի մյուս մասերից, այդ թվում՝ ձեռքերից եւ ոտքերից»: Ավելի վաղ համարվում էր, որ դա կարող է հոգնածության հանգեցնել եւ մեծացնում է խեղդվելու հնարավորությունը:

Սակայն դոկտոր Բոնիֆեյսը պնդում է, որ այսօր նման պնդումների համար բավարար գիտական հիմքեր չկան:

Նրա խոսքով՝ մարսողության ժամանակ քիչ քանակությամբ արյուն իսկապես կարող է մկաններից «անցնել» դեպի աղեստամոքսային համակարգ: Մկաններում արյան հոսքի կրճատման հետ միասին մեծանում է ջղաձգությունների վտանգը, ավելի վաղ կարծում էին գիտնականները:

Ջղաձգությունը մարմնի մի մասի կրկնվող, արագ, հանկարծակի եւ անկառավարելի շարժումն է: Ջղաձգություն կարող է լինել մարմնի ցանկացած մասում, օրինակ՝ դեմքի, ձեռքերի կամ ոտքերի շրջանում, այն հաճախ կապված է հոգնածության հետ: Սակայն առավել հաճախ ջղաձգության պատճառ է հանդիսանում այնպիսի գործոնների համադրությունը, ինչպիսիք են ջրազրկումը, էլեկտրոլիտների բալանսի խանգարումը եւ նյարդային հոգնածությունը:

Այսպես՝ այսօր գիտնականները չեն կարող համաձայնել սննդի, ջղաձգությունների եւ հոգնածության մասին հին տեսության հետ: Ժամանակակից տվյալների համաձայն՝ որքան էլ մարդը լավ սնվի, նրա մկաններում նորմալ աշխատանքի համար բավականաչափ արյուն է մնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի