• Latest news

Նշիկները՝ իմունիտետի անկման պատճառ. բացատրում է մասնագետը

6 հուլիսի, 2018  12:40

Հայաստանի բնակիչների շրջանում բավական ամուր ամրապնդվել են միֆերն այն մասին, որ քրոնիկ տոնզիլիտի (եթե կան վիրահատության ցուցումներ) դեպքում չարժե հեռացնել քիմային նշիկները (գլանդները), քանի որ դա հանգեցնում է իմունիտետի անկման, ինչպես նաեւ տղամարդկանց մոտ պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջացման:

Սակայն ինչպես պնդում է «Սլավմեդ» ԲԿ-ի օթորինոլարինգոլոգ Լուսինե Սարգսյանը, եթե նշանակված կոնսերվատիվ բուժումը անհրաժեշտ արդյունավետություն չի ապահովում, ապա հարկավոր է կատարել նշիկների (գլանդների) հեռացում, քանի որ տվյալ պարագայում նրանց պահպանումը կարող է վտանգավոր լինել:

Նրա խոսքով, քիմային նշիկներն իսկապես վարակի ճանապարհի առաջին խոչընդոտներն են, սակայն եթե նրանք ի վիճակի չեն լինում կատարել իրենց գործառույթները՝ վնասում են մարմնի դիմադրողականությանը: Բացի երկու քիմային նշիկներից, կան նաեւ այլ նշիկներ, որոնք նույնպես ունեն իրենց պաշտպանողական գործառույթները՝  դրանք են՝ ըմպանային, լեզվային եւ երկու փողային նշիկները:

Բժշկի խոսքով, օրգանիզմում վարակի մշտական օջախը հանգեցնում է թունավորման եւ օրգան համակարգերի աշխատանքի լուրջ խանգարումների. կարող են զարգանալ այնպիսի բարդություններ, որոնցից են՝ ռեւմատիզմը, ռեւմոկարդիտը, պիելոնեֆրիտը եւ այլն:

Բժիշկը բացատրել է, որ քրոնիկ տոնզիլիտը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, բայց այն առաջանում է նաև մեծ տարիքում: Տոնզիլիտն առաջանում է կոկորդում հաճախակի կամ ձգձգվող բորբոքային պրոցեսների ժամանակ, որի արդյունքում նշիկները կորցնում են պաթոգեն օրգանիզմների դեմ պայքարելու, հյուսվածքների մաքրման ունակությունը եւ իրենք են դառնում վարակի օջախ:

Ինչպես պարզաբանել է Լուսինե Սարգսյանը, հիվանդության ճշգրիտ ախտորոշման համար կատարվում են արյան ընդհանուր, C ռեակտիվ սպիտակուցի եւ Հակաստրեպտոլիզին-O լաբորատոր հետազոտություններ:

Հիվանդության բուժման համար հիմնականում կիրառվում է կոնսերվատիվ և ֆիզիոթերապեւտիկ բուժում, սակայն, երկարատեւ քրոնիկ տոնզիլիտի դեպքում մինչեւ 40 տարեկան հիվանդներին խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում, բժշկի խոսքով, այս վիրահատությունը, ինչպես նաև հաճախ հանդիպող պոլիպների եւ ադենոիդների հեռացումը կատարվում է բացառապես ընդհանուր անզգայացման ներքո, ինչը հարմար է ինչպես հիվանդի, այնպես էլ բժշկի համար: Իսկ վիրահատությունից մի քանի օր անց հիվանդը վերադառնում է իր առօրյա կենսակերպին:

Լուսինե Սահակյանը հավելել է, որ տարեց հիվանդներին, որոնց հակացուցված է լինում վիրահատական միջամտությունը, «Սլավմեդ» ԲԿ-ում առաջարկվում է այլընտրանքային բուժում՝ կրիոթերապիա, երբ շերտ առ շերտ հեռացվում է վնասված հյուսվածքը՝ դրանով իսկ բարձրացնելով իմունիտետը:

Բժիշկը տեղեկացրեց նաև, որ նշիկների (գլանդների) հեռացման համար «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներկա պահին գործում է 35% զեղչ:

Հիշեցնենք նաև, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում առողջական խնդիրների վաղաժամ հայտնաբերման և բուժման նպատակով կարելի է դիմել ինչպես սոցփաթեթի ու բժշկական ապահովագրության շրջանակներում՝ այնպես էլ ապառիկ վճարման համակարգի՝ ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է