Փողկապը վտանգավոր է ճանաչվել տղամարդկանց առողջության համար

11 հուլիսի, 2018  23:50

Փողկապը տղամարդկանց առողջության համար վտանգավոր է ճանաչվել։ Science Alert պարբերականը, վկայակոչելով Շլեզվիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիվանդանոցի մասնագետների հետազոտությունը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման եւ ուղեղը թթվածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։

Հետազոտությանը մասնակցել է 30 տղամարդ, որոնց բաժանել են 2 խմբի։ Առաջին խմբում՝ մասնակիցները փողկապի հանգույցը ձգել են մինչեւ թեթեւ դիսկոմֆորտի առաջացումը, իսկ մյուս կամավորները փողկապ չեն կրել։ Անցկացված մանգնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքներից պարզ է դարձել, որ առաջին խմբի տղամարդկանց գլխուղեղի արյան մատակարարումը վատթարացել է միջինում 7,5 տոկոսով։

Գիտնականները այս փաստի վրա են հրավիրում ծխողների, տարեցների եւ գերճնշմամբ պացիենտների ուշադրությունը, քանի որ նրանց դեպքում ամուր ձգված փողկապի հանգույցից կարող են զարգանալ այնպիսի «կողմնակի էֆեկտներ», ինչպիսիք են՝ գլխացավը, գլխապտույտը եւ սրտխառնոցը։ Նորմալ ճնշմամբ մարդկանց դեպքում ամուր ձգված փողկապ կրելը առողջությանը վնաս չի պատճառի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի