• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում հուլիսի սկզբին 7 երեխաների կատարել են կոխլեար իմպլանտացիա (ֆոտո)

13 հուլիսի, 2018  16:48

«Էրեբունի» ԲԿ-ում կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը, որը մեկնարկել է դեռեւս 2004 թվականին, շարունակական բնույթ ունի: Հայաստանում կոխլեար իմպլանտացիան իրականացվում է միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Սա բավականին թանկարժեք վիրահատություն է եւ պահանջում է հատուկ պրոֆեսիոնալ հմտություններ: Հիվանդին ցուցաբերվող օգնությունը չի սահմանափակվում միայն վիրահատության կատարմամբ: Հետվիրահատական շրջանում անցկացվում են վերականգնողական գործողություններ եւ պարապմունքներ, որոնց շնորհիվ հիվանդը վերստին սովորում է լսել եւ ընկալել:

2018 թվականի ապրիլի 8-ին ի պատիվ AIMF-ի (Armenian International Medical Fund- հիմնադիրն ու նախագահն է Սալպի Ագարակյանը) 15-ամյակի՝ Գլենդելում (ԱՄՆ) տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի ժամանակ «Էրեբունի» ԲԿ Կոխլեար կենտրոնը ներկայացրել են Հայաստանի ԳԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը, բժիշկ-աուդիոլոգ, բ.գ.թ., դոցենտ Արմինե Մարտիրոսյանը: Հիմնադրամի աջակցությամբ մի քանի փոքրիկ հիվանդներ կոխլեար իմպլանտացիայի հնարավորություն են ստացել:

Միջոցառման ժամանակ պարգեւներ եւ դիպլոմներ են հանձնվել կոխլեար իմպլանտացիայի զարգացման մեջ ավանդի համար:

Ներկայացվել է վերջին 15 տարիներին կատարած աշխատանքի մասին զեկույց: Հիմնադրամի նախագահ Սալպի Ագարակյանը ներկայացրել է երեխաների ցուցակը, որոնց անհրաժեշտ է 2018-ի հուլիսի ընթացքում կոխլեար իմպլանտացիա կատարել:

2018 թվականի հուլիսի 1-2-ը հայ-ամերիկյան բժիշկների համատեղ թիմային աշխատանքի շնորհիվ եւ AIMF-ի (Armenian International Medical Fund) աջակցությամբ 1-ից մինչեւ 4 տարեկան 7 երեխաների վիրահատություններ են կատարվել, որոնք նրանց հնարավորություն են տվել լսել աշխարհի ձայները:

Երեխաներն իրենց հոյակապ են զգում: 2018-ի օգոստոսի սկզբին կկատարվի վիրահատված երեխաներին խոսքային պրոցեսորի միացումը:

https://erebunimed.com/rus/news.more/316

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել