Զարգացած շատ երկրներում Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոններ կան, եւ Հայաստանը չպետք է հետ մնա մնացյալ աշխարհից: Ռադիոիզոտոպների արտադրության տեղական կենտրոնը 95 տոկոսով պատրաստ է, մնացել է կատարել միայն վերջին քայլը, որն արդեն 2 տարի ոչ մի կերպ չեն կարողանում անել: Այս գործընթացը հարկավոր է արագացնել, պնդում է հայտնի գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի ոլորտի մասնագետ Յուրի Օգանեսյանը, որի պատվին է կոչվել օգանեսոն քիմիական տարրը:
Նրա խոսքով՝ արագացուցիչը, որը պատվիրվել էր այդ կենտրոնի համար, տարբերվում է, քանի որ կարելի է օգտագործել ինչպես հետազոտություններում, այնպես էլ հիվանդությունների բուժման մեջ: Գիտնականի խոսքով՝ հայ ֆիզիկոսները անհամբերությամբ են սպասում այս արագացուցչով աշխատել սկսելու հնարավորությանը: Իսկ ախտորոշման հնարավորությունները, որ կարող է առաջարկել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, մեծ պահանջարկ ու Հայաստանի համար մեծ նշանակություն կունենան:
«Մենք արդեն երկար ժամանակ աշխատում ենք, որ այս կենտրոնը գործի, եւ որ մարդիկ կարողանան այնտեղ ախտորոշում անցնել, որից հետո կարելի է արդեն մտածել նաեւ բուժման մասին, օրինակ՝ քաղցկեղի»,- նշեց Օգանեսյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը կարող էր այս ոլորտում առաջատար լինել, սակայն առայժմ ժամանակն անցնում է, իսկ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը դեռ չի գործում:
Մեծ հարց է՝ արդյոք Հայաստանին պետք էր նման կենտրոն՝ նախարարը ռադիոիզոտոպների կենտրոնի մասին
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր