• Latest news

ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են ծերացման դեմ դեղամիջոցը

14 հուլիսի, 2018  17:44

Ամերիկացի գիտնականները փորձարարական հակատարիքային դեղամիջոցի կլինիկական փորձարկում են իրականացրել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց մարդիկ պակաս ընկալունակ են դարձել վարակների նկատմամբ։ Սա մատնանշում է իմունային համակարգի ծերացման դանդաղեցումը։ Այս մասին հաղորդում է Science Alert պարբերականը։

Մասաչուսեթսի (ԱՄՆ) Նովարտիս կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետների հետզոտությանը մասնակցել են 65 եւ բարձր տարիքի 264 կամավորներ։ Նրանք պատահականության սկզբունքով բաժանվել են 8 խմբերի՝ կախված դոզավորումից, 4 հսկվող խմբում մասնակիցները պլացեբո են ստացել։ Հետազոտվողները կաթնասունների մոտ ռապամիցինի թիրախավորման mTOR սպիտակուցի արգելափակման համար նախատեսված երկու ինհիբիտորային դեղամիջողների ընդունման վեցշաբաթյա կուրս են անցել։ Այս մոլեկուլը, որի հետ կարող է միանալ իմունոդեպրեսանտ ռապամիցինը, կանոնակարգում է բջիջների կյանքն ու աճը, եւ դրա ապաակտիվացումը բերում է բջջային ցիկլի դադարի։

Ինհիբիտորների ընդունման կուրսի ավարտից 2 շաբաթ անց մասնակիցները սեզոնային գրիպի պատվաստանյութ են ստացել։ Թեստի արդյունքները ցույց են տվել, որ կամավորների փորձնական խմբում նկատվել է հակամարմինների քանակության 20 տոկոսով աճ՝ հսկվող խմբի համեմատ։ Միաժամանակ, հետազոտողները չեն նշել որեւէ կողմնակի ազդեցություն։ Ինհիբիտորներ ստացած պացիենտները  հաջորդող 12 ամիսների ընթացքում գրեթե երկու անգամ պակաս են տառապել վարակներից։ Սա նշանակալիորեն նվազեցնում է շնչառական հիվանդություններից մահվան ռիսկը, որին ենթակվում են տարեցները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է