• Latest news

Ողնաշարում հայտնված որդն է եղել 35-ամյա կնոջ ոտքերի թուլության պատճառը

16 հուլիսի, 2018  13:19

Բժիշկները 35-ամյա ֆրանսուհու ողնաշարում ժապավենաձեւ որդ են հայտնաբերել, որը սովորաբար ախտահարում է շներին եւ եղջերավոր անասուններին: Այս դեպքի մասին հայտնում է The New England Journal of Medicine ամսագիրը:

Երեք ամիս կնոջ, ում անունը չի հրապարակվում, ոտքերում թուլությունն աստիճանաբար սաստկացել է: Երբ նա հիվանդանոց է եկել, ոտքի վրա հազիվ էր կանգնում եւ առանց տեսանելի պատճառի հաճախ էր ընկնում: Բժիշկները հայտնաբերել են, որ նրա ոտքերը սկսել են զգայունությունը կորցնել, բացի այդ՝ կինը սրունքաթաթային հոդում ոտքը դժվարությամբ է ծալել:

Արյան անալիզը ցույց է տվել նրա օրգանիզմում ինչ-որ ինֆեկցիայի առկայություն: Սակայն ճշգրիտ խնդիրը հաջողվել է պարզել միայն այն ժամանակ, երբ հիվանդի մեջքի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել IX կրծոսկրի ախտահարումը:

Վիրահատության ժամանակ բժիշկները հեռացրել են ախտահարված հատվածը, իսկ ողնաշարի թերի մասը փոխարինել են պրոթեզով: Պարզվել է, որ խնդիրը հարուցել էր շան  երիզորդի թրթուրային ձեւը, որը նաեւ էխինոկոկ են (Echinococcusgranulosus) են անվանում: Այս մակաբույծը սովորաբար ախտահարում է շներին եւ մի շարք այլ կենդանիների, սակայն այն կարող է պատահականորեն ընկնել նաեւ մարդու օրգանիզմ:

Հասուն որդերը ապրում եւ բազմանում են իրենց տիրոջ, շան օրգանիզմում: Որդի ձվերը դուրս են գալիս կղանքով, ընկնում հողի մեջ, այն կուլ են տալիս խոտակեր կենդանիները: Նրանց օրգանիզմում դրանք հասնում են մինչեւ բարակ աղի, վերածվում թաղանթապատյանի եւ արյան հոսքով տեղափոխվում այլ օրգաններ: Դրանք այնտեղ «սպասում» են մինչեւ իրենց շունը դարձյալ կուտի, որպեսզի զարգացման ցիկլը նորից սկսեն:

Մարդու օրգանիզմում հայտնված մակաբույծների զարգացման ցիկլը հասկանալի պատճառներով ընդհատվում է: Սակայն մարդու օրգաններ ընկած թաղանթապատյանները կարող են ծանրագույն ախտահարումներ առաջացնել: Էխինոկոկն ավելի հաճախ հայտնաբերվում է լյարդում կամ թոքերում, սակայն գրանցվել են նաեւ կենտրոնական նյարդային համակարգում եւ ոսկորներում հայտնվելու դեպքեր:

Բժիշկները չեն կարողանում ճշգրիտ ասել, թե մակաբույծն ինչպես է հայտնվել կնոջ ողնաշարում: Սակայն հաղորդվում է, որ վիրահատությոնից եւ հակամակաբուծային բուժման կուրսից 9 ամիս հետո վարակման նշաններն անհետացել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել