• Latest news

Հայաստանի ժողովրդագրական խնդիրներն անհնար է լուծել ներքին ռեսուրսներով. փորձագետ

19 հուլիսի, 2018  13:08

Հայաստանի ներքին ռեսուրսները բավարար չեն առկա ժողովրդագրական խնդիրների լուծման համար. անհրաժեշտ է, որ Սփյուռքի հայերը միանան այս խնդիրների լուծմանը: Երկրում ժողովրդագրական խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ Արտակ Մարկոսյանը:

Փորձագետի խոսքով՝ լավ կլիներ, եթե այլ երկրներում բնակվող հայերը գիտակցեին, որ Հայաստանում շատ բան է փոխվել, եւ դիտարկեին հայրենիք վերադառնալու հնարավորությունը:

Խոսելով առկա ժողովրդագրական խնդիրների մասին՝ փորձագետը նշեց, որ 2011 թվականից մինչեւ այսօր երկրում գրանցվում է ծնելիության նվազում: 2017 թվականին այդ նվազումը կազմել է 8 տոկոս: 2018 թվականի առաջին եռամսյակում այս միտումը նույն կերպ շարունակվել է, եւ դա, ինչպես նշեց փորձագետը, կանխատեսելի էր, քանի որ հիմա ամուսնանում եւ երեխաներ են ունենում 1990-ական թվականներից հետո ծնված երիտասարդները, երբ ծնելիությունը շատ ցածր էր:

Փորձագետի խոսքով՝ երկրում ժողովրդագրական խնդիրների լուծման համար լուրջ միջոցառումներ են անհրաժեշտ, քանի որ խոսքը ոչ միայն այսօրվա, այլեւ առաջիկա 20-30 տարիների մասին է: Եվ եթե այսօր ոչ մի բան չարվի, ապա խնդիրը ժամանակի ընթացքում միայն կխորանա:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանում ծնվել է 3 հազարով ավելի քիչ երեխա, քան 2016-ին: Հայաստանում 2001-2002 թվականներին ծնվել է տարեկան մոտ 30 հազար երեխա, որից հետո ծնելիության ցուցանիշը սկսել է աճել՝ 2010 թվականին հասնելով 44 հազարի, այնուհետեւ նորից անկում է գրանցվել: Կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում 2020 թվականին կծնվի 36 հազար երեխա

Նշենք, որ Հայաստանում բնակվում է մոտ 387 600 տարեց մարդ՝ սա երկրի բնակչության մոտ 12.9 տոկոսն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել