• Latest news

Ցածրորակ հավի մսի հետ կապված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ

21 հուլիսի, 2018  17:40

Մանրածախ առեւտրի եւ արագ սննդի կետերում արդյունաբերական վերամշակման համար նախատեսված միս է իրացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Արդյունաբերական վերամշակման համար միսը պետք է անպայման ջերմային մշակում անցնի: Այն օգտագործվում է հիմնականում երշիկեղենի եւ պահածոների մեջ: Մինչդեռ, անբարեխիղճ ներմուծողների եւ վաճառողների պատճառով տեխնիկական հավի միսը առանց որեւէ պիտակավորման բաց վաճառվում է սուպերմարկետներում եւ արագ սննդի կետերում, հիմնականում՝ ֆարշի տեսքով: Ստացվում է, որ վերջնական սպառողը տեղեկացված չէ վաճառվող ապրանքների իրական որակի մասին:

Փորձագետի խոսքով՝ տեխնիկական մսի վաճառքը մանրածախ առեւտրում իրականացվում էր նաեւ մինչ այս, սակայն վերջին ժամանակներս վաճառքի ծավալները զգալիորեն աճել են: Դա պայմանավորված է նրանով, որ վերջին երկու տարվա ընթացքում կառավարությունն անընդհատ հետաձգում է մանրածախ առեւտրի օբյեկտներում ստուգումներ անցկացնելու որոշումը: Առանց այդ որոշման, Սննդամթերքների անվտանգության պետական ծառայությունը լիազորված չէ ստուգումներ իրականացնել:

«Ձեռքերի ճկունություն, եւ ոչ մի խաբեություն». առեւտրի կետերը էժան հավի միսը թանկ վաճառելու պարզ ճանապարհ են գտել: Ստեփանյանը պատմեց, որ դրա համար սառեցված հավի միսը արդեն տեղում առեւտրի օբյեկտների աշխատակիցների կողմից բաժանվում է թեւիկների, դոշի եւ այլ:Արդյունքում, երկրորդ սորտի հավի միսը վաճառվում է թարմ սառեցված մսի գնով: Բացի այդ, ըստ տեխնիկական կանոնակարգերի, սուպերմարկետները իրավունք չունեն ամբողջական հավը մասերի բաժանել:

Ստեփանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում վատ որակի հավի մսի վաճառքի հետ կապված իրավիճակը սրվել է այս տարվա հունվարից, երբ աճել են «Ռեսուրս» եւ «Կուռնիկով» ապրանքանիշերի հավի մսի ներմուծման ծավալները: Օրինակ, «Կուռնիկով»-ի դեպքում 1400 գրամ հավի մսին 250 գրամ սառույց է բաժին ընկնում: Ընդ որում, «Կուրնիկով» հավի մաքսազերծումը միայն 480 դրամ է մեկ կիլոգրամի համար, մինչդեռ էժան բրազիլիական հավի մսի ինքնառժեքը կազմում  է 85 ցենտ:

Միայն 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում «Կուռնիկով»-ը Հայաստան է ներմուծել 683 տոննա հավ: Երեւանի խանութներում այս արտադրողի մեկ կիլոգրամ մսի գինը 850 դրամ է: Ընդ որում, ընթերցել պիտակի վրա գրված տեքստը դժվար խնդիր է, քանի որ ողջ տեղեկությունը միտումնավոր ձեւով տպված է մանր տառերով:

Հայաստան հավի ներմուծումը տարեկան աճում է 4-8 տոկոսով, եւ տեղական արտադրողները իջեցրել են գները: Այսօրվա դրությամբ, տեղական թարմ սառեցված հավի մսի արժեքը 1100 դրամ է մեկ կիլոգրամի դիմաց:

«Հավի միսը միակ ապրանքն է, որի արժեքը Հայաստանում 2014 թվականից անընդհատ նվազում է` 1450 դրամից մինչեւ 1100 դրամ՝ մեկ կիլոգրամի համար», - հայտնեց Ստեփանյանը:

Նրա խոսքով, Հայաստանում հավի մսի ներկրմամբ զբաղվում են շուրջ 30 ընկերություններ։

Դրա հետ մեկտեղ սուպերմարկետների ցանցի մեծամասնությունը նույնպես սկսել է զաբղվել հավի մսի ներկրմամբ․ «Այսօրվա դրությամբ մենք նկատում են մսի կեղծմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աճ», - շեշտեց նա։

Հիմնականում հավի միսը ներկրվում է Ռուսաստանից։ Փորձագետը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում հավի մսի ներկրման ժամանակավոր արգելք չի սահմանվել այն շրջաններից, որտեղ վերջին ժամանակներս գրանցվել է թռչնագրիպի բռնկումներ։ Խոսքը Դոնի Ռոստովի եւ Սարատովի մասին է։

Ուրեմն ինչպե՞ս սպառողը պաշտպանի իր իրավունքները։

Փորձագետի կարծիքով՝ դա բավականին հեշտ է՝ պետք է միայն առեւտրի ցանցերում խնդրել մսի վկայագիր ներկայացնել եւ մանրամասն ուսումնասիրել մակնշումը։ Այդպիսով, գնորդը կստանա ամեն անհրաժեշտ տեղեկություն արտադրող երկրի, մսի տեսակի, պահպանման ժամկետների մասին։Իրավիճակի պարզաբանման համար NEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել Սսննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ։ Նա, մասնավորապես, նշեց, որ ՀՀ ներկրվող միսը սահմանին ՍԱՊԾ կողմից ստուգում է անցնում։

«Այսօրվա դրությամբ, ոչ մի խախտում չի բացահայտվել։ Խանութներում առանց ներկրման տեղեկությունների հավի մսի վաճառքի ահազանգերի մասին ՍԱՊԾ տեսուչները տեղյակ են։ Եթե այդ տեղեկությունը հաստատվի, ՍԱՊԾ-ն կանցկացնի համապատասխան մոնիթորինգ կամ ստուգումներ, ընդ որում՝ դրա համար կառավարության համապատասխան որոշումը պարտադիր չէ։ Այսպիսի դեպքերում առաջնային խնդիրն է այն ուղիների պարզաբանումը, որի միջոցով հավի անորակ միսը հայտնվել է վաճառասեղանին, ինչպես նաեւ ինչպես է այդպիսի միսը հատել սահմանը», - ասաց նա՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ն սահմանին մշտական մոնիթորինգ է իրականացնում, եւ որ այդպիսի միսը Հայաստանում կարող էր հայտնվել միայն կողմնակի ուղիներով։

Տեխնիական մսի վաճառքի առումով Հարությունյանն ընդգծեց, որ այն առողջության համար վնաս չի ներկայացնում, քանի որ համապատասխանում է անվտանգության կանոններին։

Խոսելով թռչնագրիպի մասին՝ նա մատնանշեց, որ այդպիսի իրավիճակներում ներկրողներն իրենց կողմից նույնպես իրենց ապրանքների տարածման ժամանակավոր արգելքի մասին որոշում են կայացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է