• Latest news

Appetite. Գիտնականները բացահայտել են ֆաստֆուդի մեծ չափաբաժինների գրավչության գաղտնիքը

23 ապրիլի, 2024  12:27

Ավստրիացի գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ հակված չափից շատ վնասակար սնունդ ուտելուն: Պարզվել է, որ որքան մեծ է ֆաստֆուդի չափաբաժինը, այնքան այն սպառողին ավելի համեղ է թվում։ Հետազոտությունը հրապարակվել է Appetite գիտական ​​ամսագրում։

«Լայն տարածում գտած կարծիքի համաձայն, մարդիկ կարծում են, որ առողջ սնունդը չի կարող համեղ լինել, ինչը տարակուսելի է, քանի որ առողջ և համեղ սննդի բազմաթիվ տարբերակներ կան: Մենք ուզում էինք ավելի լավ հասկանալ, թե ինչու մարդիկ մինչև հիմա այդքան բացասական կարծիք ունեն առողջ սննդի մասին։ Սա կօգնի մեզ խրախուսել մարդկանց ավելի առողջ սնվել՝ չզգալով, որ այդ դեպքում նրանք զոհաբերում են համը», - բացատրել է հետազոտության գլխավոր հեղինակ Սոնյա Կունցը:

Երկու փորձարկման համար թիմը շուրջ 350 մարդ է ներգրավել։ Նրանց ցույց են տվել տարբեր կերակրատեսակների պատկերներ, որոնցից մի քանիսը վերաբերում էին առողջ, իսկ մյուսները՝ վնասակար սննդին: Մասնակիցներին խնդրել են գնահատել ներկայացված ուտեստների ենթադրյալ համն ու օգուտը:

Երկու թեստն էլ նույն արդյունքն են տվել։ Կամավորներն ամենից հաճախ ավելի համեղ են համարել մեծ չափաբաժիններով անառողջ սնունդը:

Ըստ հետազոտության հեղինակների, իրենց բացահայտումը կօգնի կառավարել մարդկանց սննդային վարքագիծը՝ խրախուսելով նրանց ավելի շատ առողջ սնունդ օգտագործել:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել