• Latest news

Գլոբալ տաքացումը կարող է մարդկանց ինքնասպանության դրդել. Հետազոտություն

25 հուլիսի, 2018  22:20

Ջերմաստիճանի գլոբալ փոփոխությունները կարող են բացասաբար ազդել մարդկանց հոգեկանի վրա: Այս կարծիքին են Ստենֆորդի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով անոմալ բարձր ջերմաստիճանները տարվա ընթացքում կարող են ինքնասպանությունների ցուցանիշների բարձրացմանը հանգեցնել: Ավելին, ջերմաստիճանը ինքնասպանության վտանգի նշանակալի գործոններից մեկն է:

Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել՝ վերլուծելով ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում ինքնասպանությունների վիճակագարությունը: Այն համեմատել են մի քանի տարիների ջերմաստիճանային փոփոխությունների մասին տեղեկատվության հետ: Այսպես, ըստ Ցելսիուսի մեկ աստիճանով ամսվա ջերմաստիճանի բարձրանալու դեպքում ԱՄՆ-ում 1968-ից մինչեւ 2004 թվականը ինքնասպանությունների ցուցանիշներն աճել են 0,68 տոկոսով, Մեքսիկայում՝ 1990-ից մինչեւ 2010 թվականը 2,1 տոկոսով:

Ի դեպ, ամսական ջերմաստիճանը նաեւ կապված է եղել սոցցանցերում դեպրեսիվ գրառումների հետ: Twitter-ի 622 մլն հրապարակումների հիման վրա գիտնականները հաստատել են, որ մեկ աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը 0.79 տոկոսով մեծացրել է դեպրեսիվ արտահայտությունների հավանականությունը:

Մասնագետները նշում են, որ ուղեղի քիմիայի կարեւոր տարրեը, այդ թվում նեյրոփոխանցիչները, պահանջվում են նաեւ հոգեկան առողջության պահպանման եւ մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար: Հնարավոր է, դրանք ընկած են հայտնաբերված կապի հիմքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է