Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչու է պետք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտված է այնպիսի հատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի:
Այդ դեպքում ինչու՞ է հարկավոր բավարար քանակությամբ ջուր խմել
Ջուրը քաշի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներից մեկն է: Նախ, ջուրը պարունակում է նվազագույն կալորիաներ, ի տարբերություն հյութերի, սուրճի, թեյի եւ այլնի: Երկրորդ՝ ջուրը ճնշում է սննդի օգտագործման ցանկությունը: Երրորդ՝ իր բուժիչ հատկությունների շնորհիվ ջուրը կարող է այտուցվածությունը վերացնել:
Մարդիկ, ովքեր օրական խմում են առնվազն 6 բաժակ ջուր, 40 տոկոսով ավելի քիչ են ենթարկված սրտի կաթվածի վտանգին, քան այն մարդիկ, ովքեր ավելի քիչ քանակությամբ ջուր են խմում:
Գլխացավը ջրազրկության նշան է: Եթե գլխացավ ունեք, ջուր խմեք եւ գլխացավից խուսափելու համար նույնպես ջուր խմեք:
Ջուրը կարելի է մաշկի զտիչ համարել: Միշտ հիշեք, որ անգամ ամենաթանկ կոսմետիկական միջոցների մեծամասնությունը մաշկը խոնավացնում է արտաքինից, այնպես որ հատուկ ուշադրություն պետք է արժանանան այն ներսից խոնավացնելը:
Մարդու մարսողական համակարգը մեծ քանակությամբ հեղուկ է սպառում: Դա պահանջվում է, որպեսզի սնունդը պատշաճ կերպով մարսվի: Բացի այդ, ջուրը կարգավորում է թթվայնությունը:
Ջրի օգտագործումը օգնում է հեռացնել օրգանիզմից վնասակար նյութերը եւ տոքսինները: Շլակների առյուծի բաժինը կուտակվում է հենց բջիջների միջեւ` միջբջջային հեղուկում: Ջուրը մաքրում է ինչպես միջբջջային հեղուկը, այնպես էլ բջիջները:
Ջուրը օրգանիզմի «հովացման համակարգի» կարգավորիչն է: Միջին մարդու մարմնի ընդհանուր զանգվածի 55-ից մինչեւ 70 տոկոսը ջուր է, որն էլ մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին: Ջուր խմեք եւ ձեր մարմնի ջերմաստիճանը միշտ նորմայում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր