• Latest news

Շատ ջուր խմելու 7 պատճառ

4 օգոստոսի, 2018  20:24

Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչու է պետք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտված է այնպիսի հատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի:

Այդ դեպքում ինչու՞ է հարկավոր բավարար քանակությամբ ջուր խմել

  1. Ջուրը նպաստում է քաշի նվազեցմանը

Ջուրը քաշի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներից մեկն է: Նախ, ջուրը պարունակում է նվազագույն կալորիաներ, ի տարբերություն հյութերի, սուրճի, թեյի եւ այլնի: Երկրորդ՝ ջուրը ճնշում է սննդի օգտագործման ցանկությունը: Երրորդ՝ իր բուժիչ հատկությունների շնորհիվ ջուրը կարող է այտուցվածությունը վերացնել:

  1. Ջուրը բարենպաստ ազդեցություն ունի սրտի առողջության վրա

Մարդիկ, ովքեր օրական խմում են առնվազն 6 բաժակ ջուր, 40 տոկոսով ավելի քիչ են ենթարկված սրտի կաթվածի վտանգին, քան այն մարդիկ, ովքեր ավելի քիչ քանակությամբ ջուր են խմում:

  1. Ջուրն անցկացնում է գլխացավը

Գլխացավը ջրազրկության նշան է: Եթե գլխացավ ունեք, ջուր խմեք եւ գլխացավից խուսափելու համար նույնպես ջուր խմեք:

  1. Ջուրը դրական ազդեցություն ունի մաշկի վիճակի վրա

Ջուրը կարելի է մաշկի զտիչ համարել: Միշտ հիշեք, որ անգամ ամենաթանկ կոսմետիկական միջոցների մեծամասնությունը մաշկը խոնավացնում է արտաքինից, այնպես որ հատուկ ուշադրություն պետք է արժանանան այն ներսից խոնավացնելը:

  1. Ջուրը կարգավորում է մարսողությունը

Մարդու մարսողական համակարգը մեծ քանակությամբ հեղուկ է սպառում: Դա պահանջվում է,  որպեսզի սնունդը պատշաճ կերպով մարսվի: Բացի այդ, ջուրը կարգավորում է թթվայնությունը:

  1. Ջուրը մաքրում է օրգանիզմը

Ջրի օգտագործումը օգնում է հեռացնել օրգանիզմից վնասակար նյութերը եւ տոքսինները: Շլակների առյուծի բաժինը կուտակվում է հենց բջիջների միջեւ` միջբջջային հեղուկում: Ջուրը մաքրում է ինչպես միջբջջային հեղուկը, այնպես էլ բջիջները:

  1. Ջուրը որպես ջերմաստիճանային կարգավորիչ է ծառայում

Ջուրը օրգանիզմի «հովացման համակարգի» կարգավորիչն է: Միջին մարդու մարմնի ընդհանուր զանգվածի 55-ից մինչեւ 70 տոկոսը ջուր է, որն էլ մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին: Ջուր խմեք եւ ձեր մարմնի ջերմաստիճանը միշտ նորմայում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել