• Latest news

Կանադացի գիտնականները վիճարկել են աղի վնասի մասին առասպելը եւ ենթարկվել գործընկերների հարձակումներին

11 օգոստոսի, 2018  11:54

Աղի չափավոր օգտագործումն օգտակար է մարդու սրտանոթային համակարգի համար, պարզել են կանադացի գիտնականները Բնակչության առողջության հետազոտությունների ինստիտուտից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նատրիումի օրական չափաքանակը սահմանափակել մինչեւ 2 գրամ, որը համարժեք է աղի 5 գրամին։ Համարվում է, որ այդ նյութի պատճառով բարձրանում է ճնշումը եւ մեծանում է կաթվածի ռիսկը։ Հետազոտությունում, որը հրապարակվել է Lancet ամսագրում, գիտնականները հաստատում են, որ աղը այդ առնչությամբ ոչնչով չի տարբերվում մյուս մթերքներից։

Ուսումնասիրելով 18 երկրների 300 համայնքների ավելի քան 90 հազար մարդու մեզի անալիզի տվյալները, ճնշումը եւ այլ  ցուցանիշներ՝ հետազոտողները նկատել են, որ աղի օգտագործման բարձր մակարդակի եւ սրտի հիվանդությունների միջեւ կապ առկա է միայն Չինաստանում։ Այնտեղ լայն տարածում ունի սոյայի սոուսը, որի պատճառով չինացին միջինում օրական օգտագործում է 5 գրամ նատրիում (12.5 գրամ աղ)։ Նաեւ պարզվել է, որ նյութի չափազանց ցածր պարունակությունը օրգանիզմում փոխկապակցված է կաթված ստանալու բարձր ռիսկի հետ։

«Մեր հետազոտությունը նոր հիմքեր է տալիս ենթադրելու, որ չափավոր մակարդակի օգտագործման դեպքում նատրիումը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի առողջության համար։ Միաժամանակ, այն կարող է վնասել, եթե դրա պարունակությունը օրգանիզմում քիչ կամ չափազանց քիչ է։ Այս հավասարակշտությունը բնական է ցանկացած սննդանյութի համար»,–նշել է գիտական աշխատանքի առաջատար հեղինակ, պրոֆեսոր Էնդրյու Մեյթեն։

Հետազոտության համահեղինակ Մարտին Օ՛Դոնելը նշել է, որ նատրիումի չափից շատ օգտագործումը՝ օրական 5 գրամից ավելին վտանգավոր է առողջության համար, բայց դեպքերի մեծամասնության պարագայում դրա օգտագործման մակարդակը կապված չէ սրտի հիվանդության բարձր ռիսկի հետ։

Գիտնականների այդ նույն խումբը արդեն 2016 թվականին հրապարակել էր  նմանատիպ եզրահանգումներով հետազոտություն։ Այժմ, ինչպես այն ժամանակ, աշխատանքը «բաժանել» է գործընկերներին։ Հեղինակների հիմնական հավակնություն այն է, որ նրանք բավականաչափ հստակ չեն չափել նատրիումի պարունակությունը մեզում՝ ընդդիմախոսների կարծիքով անալիզը կարելի է վերցնել 1 օրվա ընթացքում եւ ոչ թե առավոտյան, ինչպես դա արել են Մեյթեն ու գործընկերները։ Հետազոտողների տրամաբանությունում նաեւ պատճառահետեւանքային կապի խախտում է նկատվել՝ նշվում է, որ ընտրվել են արդեն հիվանդ մասնակիցներ, որոնք իսկապես քիչ են ուտում եւ քիչ աղ են ստանում, բայց նրանց մահվան պատճառը հիվանդությունն է, ոչ թե այդ բաղադրիչի օգտագործման ցածր մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել