• Latest news

ԴԴՏ-ն աուտիզմ է առաջացնում. հետազոտություն

17 օգոստոսի, 2018  13:00

Երեխաների շրջանում աուտիզմի զարգացման պատճառներից մեկը կարող է լինել ԴԴՏ պեստիցիդը: Այս մասին նշված է American Journal of Psychology-ում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները նշում են, որ չնայած ընդունված է ԴԴՏ պեստիցիդների մասին անցյալ ժամանակով խոսել, իրականում դրա մոլեկուլները բնությունից չեն անհետացել եւ մորից երեխային են փոխանցվում:

Օրգանիզմի վրա ԴԴՏ-ի բացասական ազդեցության մասին վաղուց է հայտնի. զարգացած երկրների մեծ մասում այն տասնամյակներ շարունակ արգելված է: Նշվում է, որ ԴԴՏ-ն կարող է օնկոլոգիա, տարբեր քրոնիկական հիվանդություններ առաջացնել եւ այլն:

Սակայն նոր հետազոտությունները կապ են հայտնաբերել ԴԴՏ-ի եւ երեխաների մոտ աուտիզմի զարգացման միջեւ: Վերլուծելով 1986-2005 թվականների ժամանակահատվածում ֆինն մասնագետների եւ բժշկական ծառայությունների տվյալները՝ գիտնականները հետաքրքիր տեղեկություններ են ստացել ավելի քան մեկ միլիոն ապագա մայրերի առողջության մասին:

Պարզվել է, որ մոր արյան մեջ ԴԴՏ-ի բարձր խտությունը 32 տոկոսով մեծացրել է աուտիզմով երեխայի ծնվելու հավանականությունը: Մյուս թունավոր նյութերի հետ կապված նման օրինաչափություն չի հայտնաբերվել:

Գիտնականների կարծիքով՝ ԴԴՏ-ն երեխայի ուղեղի վրա բացասաբար է ազդում դեռեւս մոր արգանդում եւ դրանով իսկ արգելակում է պտղի զարգացումը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ԴԴՏ-ն մինչեւ հիմա մարդու առողջության համար սպառնալիք է մնում, եւ բոլոր երկրներում դրա տարածումը պետք է վերցվի խիստ վերահսկողության ներքո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել