• Latest news

Ալցհեյմերի դեմ դեղամիջոցը կարող է գիտակցված երազատեսության պատճառ դառնալ. Ուսումնասիրություն

23 օգոստոսի, 2018  23:42

Գիտակցված երազները, երբ մարդը հասկանում է, որ նա քնած է եւ կարող է վերահսկել երազի ընթացքը, հազվադեպ երեւույթ է: Շատ գիտնականներ ուղիներ են փնտրում այդպիսի երազներ առաջացնելու համար, սակայն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ դեռ չկան: Սակայն այժմ University of Wisconsin-Madison-ի եւ Lucidity Institute-ի գիտնականները պնդում են, որ այդպիսի գիտակցված երազների առաջացման նոր եղանակ են հայտնաբերել, եւ այդ մեթոդը Ալցհեյմերի բուժման համար դեղամիջոցներ է ենթադրում:

Խոսքը Գալանտամին կոչվող դեղամիջոցի մասին է: Բացի Ալցհեյմերի հիվանդության բուժման մեջ կիրառվելուց, այն նաեւ պարբերաբար օգտագործվում է մկանային դիստրոֆիայի եւ կենտրոնական նյարդային համակարգի այլ հիվանդությունների բուժման համար: Փորձարկումը ցույց է տվել, որ գիտակցված երազներ տեսել է 4 մգ դեղամիջոց ընդունած մարդկանց 27 տոկոսը, եւ պլացեբո ընդունած մարդկանց՝ միայն 14 տոկոսը: Իսկ 8 մգ դեղամիջոց ընդունած խմբում գիտակցված երազներ տեսել է մասնակիցների 42 տոկոսը:

Դեղամիջոցի ազդեցությունը կապված է դրա՝ արագ քնի փուլում խոլիներգիկ ռեցեպտորի ակտիվության վրա ազդեցության հետ: Բացի այդ, դեղամիջոցը կարող է նաեւ արագացնել հիշողության համակարգերի աշխատանքը: Գիտակցված երազները, իրենց հերթին, կապված են հիշողության մեջ տեղեկատվությունը վերարտադրելու ավելի լավ արտահայտված ունակության, ճանաչողական հստակության, վերահսկողության, դրական հույզերի, սենսորային հստակության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է