• Latest news

Գենդերային իրավահավասարությունը քունն ամրապնդում է. հետազոտություն

11 սեպտեմբերի, 2018  19:30

Գենդերային իրավահավասարությունը քունն ամրապնդում է: Այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել Ցիցինատիի եւ Մելբուռնի համալսարանների մասնագետները:

Հետազոտությանը մասնակցել են 23 եվրապական երկրներից 14 143 բնակիչներ:

Պարզվել է, որ այն երկրներում, որտեղ տղամարդկանց եւ կանանց միատեսակ են վերաբերվում, մարդիկ ավելի լավ են քնում: Իսկ այն պետություններում, որտեղ կանանց իրավունքները ոտնահարվում են, երկու սեռերի ներկայացուցիչներն էլ վատ են քնում:

Տղամարդկանց եւ կանանց մոտ քնի խանգարումների տարբեր պատճառներ կան: Այսպես՝ կանանց հաճախ գիշերվա կեսին արթնացնում են երեխաները, իսկ տղամարդկանց հանգիստ չեն տալիս ֆինանսների հետ կապված տհաճ մտքերը: Մինչդեռ, հատկապես գենդերային հավասարությունն է միանման հանգստացնում  թույլ եւ ուժեղ սեռերի ներկայացուցիչներին:

Քնի որակով ամենաբարձր ցուցանիշները հայտնաբերվել են գենդերային իրավահավասարությամբ երկրներում (օրինակ՝ Նորվեգիայում):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է