• Latest news

Կինը ոտքի բոլոր մատներից զրկվել է «ձկնային մատնահարդարման» պատճառով» (ֆոտո)

17 սեպտեմբերի, 2018  13:11

Ավստրալիայի բնակիչը Թաիլանդի հանգստավայր այցելության ժամանակ փորձել է էկզոտիկ սպա-գործողություն, որը կոչվում է «ձկնային մատնահարդարում» եւ զրկվել է աջ ոտքի բոլոր մատներից: Այս մասին հայտնում է Metro-ն:

Միջադեպը տեղի է ունեցել 2010 թվականին: Դրանից 4 տարի առաջ՝ 2006-ին, արդեն անդամահատել էին ավստրալուհու ոտքի մի մատը. այդ ժամանակ ինֆեկցիան օրգանիզմ էր ընկել, երբ աղջիկը կանգնել էր ապակու վրա: Նա Թաիլանդում որոշել է փորձել հանրահայտություն ձեռք բերող գործողությունը, որի ժամանակ անհրաժեշտ է ոտքերը սուզել մանր ձկներով ակվարիումի մեջ, որոնք կրծոտում են մեռուկացած մաշկը:

Ինչպես ավելի ուշ է պարզվել, նոր վարակման պատճառը ակվարիումի կեղտոտ ջուրն էր: Վերադառնալով ավստրալական Պերտ քաղաք, աղջիկը տկարություն է զգացել: Հետազոտությունից հետո նրա մոտ օստեոմիելիտ է ախտորոշվել:

2012 թվականին անդամահատել են աղջկա աջ ոտքի բթամատը: Այդուհանդերձ, ինֆեկցիայի ախտանշանները չեն վերացել, եւ հաջորդ 5 տարիներին հեռացրել են մնացած մատները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել