• Latest news

5 պատճառ՝ ամեն օր կարմիր սոխ ուտելու համար

17 սեպտեմբերի, 2018  22:37

Բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում կարմիր սոխ ներառել։ Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Food Research International-ում։

Ահա 5 հիմնական պատճառ, թե ինչու է պետք դա անել.

Կարմիր սոխը նպաստում է նվազեցնել խոլեստերինը

Կարմիր սոխն առանձնանում է անտոցիան նյութի բարձր պարունակությամբ, որն էլ նրան հաղորդում է բնորոշ գույն։ Հայտնվելով օրգանիզմում՝ այս նյութը նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը եւ նվազեցնում է խոլեստերինի պարունակությունը։ Եթե կարմիր սոխ օգտագործեք 2-3 ամսվա ընթացքում, խոլեստերինի մակարդակը կարող է կրճատվել 20 տոկոսով։

Կարմիր սոխն անհրաժեշտ վիտամինների աղբյուր է

Կարմիր սոխը А, В, С եւ РР վիտամինների աղբյուր է։ Այսպիսի բաղադրությունը խթանում է մարսողական ուղիների աշխատանքը, բարելավում է նյութափոխանակությունը եւ նպաստում է նիհարելուն։ Դրական ազդելով արյունատար անոթների վիճակի ու նյութափոխանակության վրա՝ կարմիր սոխի բաղադրիչները բարելավում են նաեւ մաշկի վիճակը, նպաստում են դրա վերականգնմանը։

Կարմիր սոխն ազատում է ստամոքսի ցավից

Կարմիր սոխը պարունակում է թթու, որը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական ուղիների աշխատանքի վրա, եւ բժիշկները խորհուրդ են տալիս նրանց, որոնք ստամոքսի մշտական ցավեր ունեն։

Կարմիր սոխում եղած նյութերը կարող են սպանել քաղցկեղային բջիջները

Համաձայն հետազոտության՝ կարմիր սոխում եղած նյութերը կարող են սպանել ուռուցքային բջիջները։ Մասնավորապես, դրանում եղած կվարցետինը գործում են որպես հաստ աղիքի եւ կաթնագեղձի ուռուցքային բջիջները ոչնչացնող։  

Սոխը լավ հականեխիչ է

Պետք չէ մոռանալ, որ կարմիր սոխը, ինչպես սոխի մյուս տեսակները, հրաշալի օգնական են վիրուսային եւ բակտերիային հիվանդությունների դեմ պայքարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել