• Latest news

Պարացետամոլը կարող է երեխաների մոտ ասթմայի զարգացման պատճառ դառնալ

18 սեպտեմբերի, 2018  19:54

Երեխաներին կանոնավորապես պարացետամոլի հիմքով դեղորայքով բուժելը մեծացնում է ասթմայի հետագա զարգացման վտանգը: Այս մասին է վկայում Մելբուռնի համալսարանի գիտնականների հետազոտությունը:

620 երեխայի մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ այն փոքրիկների պարագայում, որոնք կանոնավորապես պարացետամոլ են ընդունել, 18 տարեկանում մեծ է եղել ասթմայի զարգացման վտանգին բախվելու հավանականությունը: Բացի այդ՝ կանոնավորապես պարացետամոլի ընդունումն ասթմայի զարգացման վտանգը 1.8 անգամ մեծացնում է գլուտատիոն S-տրանսֆերեզ (GST) գենի արտահայտված տարբերակ ունեցող երեխաների մոտ:

Այս գենը նպաստում է ֆերմենտների արտադրությանը, որոնք օգտագործում է գլուտատիոն հակաօքսիդանտը՝ օրգանիզմում եւ թոքերում տոքսինների ազդեցությանը հակազդելու համար: Այս մեխանիզմն օգնում է կանխել բջիջների վնասումն ու նվազեցնել բորբոքումների մակարդակը:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ պարացետամոլը կլանում է գլուտատիոնն ու նվազեցնում տոքսինների կուտակման դեմ պայքարելու՝ օրգանիզմի ունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել