• Latest news

Կաթվածի վտանգի նվազեցման համար անհրաժեշտ է օրական առնվազն 35 րոպե քայլել. հետազոտություն

21 սեպտեմբերի, 2018  13:37

Կաթվածի զարգացման վտանգը կարող է զգալիորեն նվազեցնել սովորական քայլելը, պնդում են University of Gothenburg-ի գիտնականները: Նրանք պարզել են, որ դրա համար բավական է քայլել օրական 35 րոպե կամ շաբաթական առնվազն 4 ժամ:

Neurology ամսագրում հրապարակված հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են 2300 կաթվածով հիվանդների հիվանդության պատմությունները եւ արդյունքում պարզել, որ ֆիզիկական ակտիվությունն անտեսած եւ նստակյաց կենսակերպը նախընտրած մարդիկ միջինը 1,2 անգամ ավելի հաճախ են տառապել ուղեղի արյան զեղմամբ, քան նրանց այն տարեկիցները, որոնք ֆիզիկապես ակտիվ էին: Ընդ որում՝ քիչ շարժունակ անհատներին հատուկ էին կաթվածի ամենածանր ձեւերը:

Մասնագետները շեշտում են, որ մարմնի, այդ թվում՝ գլխուղեղի բջիջները սննդարար նյութերի եւ թթվածնի մշտական մատակարարման կարիք ունեն, որին կարելի է հասնել միայն ֆիզիկական ակտիվության հաշվին: Դրա ամենահասանելի ձեւը քայլելն է, սակայն գիտնականների կարծիքով՝ ոտքով զբոսանքները պետք է տեւեն շաբաթական ոչ պակաս, քան 4 ժամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է