Գյումրիում մեկնարկել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ Տարեկան գիտաժողովը

21 սեպտեմբերի, 2018  16:11

Գյումրիում մեկնարկել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ Տարեկան Գիտաժողովը։

Սեպտեմբերի 21, 22, 23 ին ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի , երկրաշարժի ցավալի 30-րդ տարելիցի կապակցությամբ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան իր 5-րդ տարեկան ժողովը կանցկացնի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, նախատեսելով մասնակիցների մեծ քանակ թե՛ Երևանից ,թե՛ այլ մարզերից ՝ նպատակ հետապնդելով ոչ միայն ևս մեկ անգամ սևեռել ողջ հանրության ուշադրությունը դեռևս հիմնախնդիր հանդիսացող գոտու վրա, այլև կոտրել քաղաքի «աղետի գոտի» հանդիսանալու կարծրատիպը: Գիտաժողովը եզակի է իր ձևաչափով, անցակցվելու է Գյումրու Սև Բերդում:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ՝

  • ՀՀ մարզերի համաչափ զարգացում
  • բժշկական (և ոչ միայն) տուրիզմի զարգացում:

Զուգահեռաբար իրականացվելու է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հեղինակային «Օգնության Ձեռք» նախագիծը Գյումրիում. գիտաժողովին նախորդող օրերին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի պատվիրակության և արտասահմանից ժամանած հյուրերի կողմից կցուցաբերվի մասնագիտական բժշկական օգնություն երկրաշարժի արդյունքում տուժած ընտանիքներին և հաշմանդամներին: Բժշկական օգնությունը կներառի անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, վիրահատական միջամտություններ Գյումրու բժշկական կենտրոնում:

Գիտաժողովը համալրված կլինի միջազգային մասնակցությամբ, պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հաստատված ծրագրով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի