• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել կաթվածից

24 սեպտեմբերի, 2018  16:47

Կաթվածից վաղաժամ մահվան վտանգը նվազեցնելու (կամ արյան զեղման հետեւանքները թեթեւացնելու) ամենապարզ միջոցն օրական առնվազն 30 րոպե զբոսնելն է: Այս մասին հայտարարել են շվեդական Գոտենբուրգի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology պարբերականում:

Մասնագետների հաղորդմամբ՝ ուղեղի վիճակի վրա ֆիզիկական ակտիվության դրական ազդեցության բազմաթիվ հավաստումներ կան: Ակտիվ կենսակերպի եւ կաթվածների միջեւ իսկապես փոխադարձ կապ կա, սակայն երկարատեւ գիտափորձեր են անհրաժեշտ՝ հասկանալու համար տեղի ունեցող պրոցեսների էությունը:

Օրգանիզմի բջիջները մշտապես թթվածնի եւ նուտրիենտների կարիք ունեն: Կան բջիջներ, որոնք կարող են մի քանի ժամ ինքնուրույն գոյատեւել, սակայն ժամանակի ընթացքում միտոքոնդրիումները, միեւնույն է, կսկսեն քայքայվել: Այս առումով նեյրոնները տարբերվում են առավել խոցելիությամբ, քանի որ նույնիսկ մի քանի րոպե տեւողությամբ թթվածնային քաղցը բավական է անդառնալի հետեւանքների առաջացման համար:

Բջիջների մահը պարտադիր չէ, որ կապված լինի կաթվածների հետ, դրա պատճառ կարող են դառնալ նաեւ ավելի պակաս լրջության խնդիրները (օրինակ՝ ուղեղի որոշակի բաժինները սնուցող տեղային անոթներում խախտումները): Հարկավոր է հոգ տանել արյունատար համակարգի վիճակի մասին, այդ թվում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ:

Գիտնականները հետեւել են կաթվածից հետո վերականգնվող 2.300 հիվանդի եւ հանգել եզրակացության, որ ամենածանր կաթվածներն ու նման այլ խնդիրները զգալիորեն ավելի հաճախ են հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր բավականաչափ շարժուն ակտիվություն չունեն: Այդ հիվանդները մինչեւ կաթվածը սպորտով չեն զբաղվել, նստակյաց կենսակերպ են վարել: Առողջությունն ամրապնդելու եւ կաթվածների դեպքում բարդություններից խուսափելու համար բավական է օրական 30 րոպե տրամադրել զբոսանքին կամ թեթեւ ֆիզիկական վարժություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է