• Latest news

ՄԻԱՎ-ի փորձնական թերապիան անցել է փորձարկման առաջին փուլը

24 սեպտեմբերի, 2018  21:18

Կլինիկական հետազոտությունների փորձարկումների առաջին փուլի նախնական արդյունքները ցույց են տվել բջջային թերապիայի անվտանգությունը եւ հանդուրժողականությունը, որը ներառում է ex vivo T-բջիջների էքսպրեսիան եւ հետագա ներդրումը ՄԻԱՎ-ով վարակված անձանց, որոնք նախկինում բուժվել են հակառետրովիրուսային թերապիայով: Հետազոտությունը հրապարակվել է սեպտեմբերի 21-ին Molecular Therapy ամսագրում:

«Այս հետազոտությունը նվիրված է օրգանիզմի իմունային համակարգի ուսուցմանը ՄԻԱՎ վարակի դեմ լավագույնս պայքարելու համար»,- հայտնել է Չափել Հիլում Հյուսիսային Կարոլինայի համալսարանից հետազոտության հեղինակ Դեւիդ Մարգոլիսը:

«Մենք հայտնաբերել ենք, որ իմունային բջիջների վերապատրաստման այս մոտեցումը եւ նրանց ներդրումն անվտանգ է, ինչն էլ հետազոտության հիմնական նպատակն էր: Այս փորձարկման տվյալները կօգնեն մեզ ՄԻԱՎ բուժման բարելավված մեթոդների ստեղծման մեջ»:

Հայտնի է, որ իմունային դեֆիցիտի վիրուսը մարդու բջիջների մեջ հայտնվում է նրա կեղեւի մակերեւույթից մի քանի սպիտակուցների հավաքման միջոցով: Այս սպիտակուցները պարբերաբար փոխվում են, ինչը ստիպում է իմունային համակարգին հակամարմինների նոր հավաքածու արտազատել:

Բայց, որպես կանոն, օրգանիզմը միշտ չէ, որ հաղթահարում է, եւ ՄԻԱՎ-ը հայտնվում է օրգանիզմում: Այդ նպատակով գիտնականներին չի հաջողվում համընդհանուր պատվաստանյութ ստեղծել:

Հետազոտության հեղինակները պատմել են, որ ՄԻԱՎ-ով վարակվելուց 3-4 տարի անց մարդու իմունային համակարգը սկսում է ավելի հաճախ լայն պրոֆիլի գործողությունների հակամարմիններ (bnAbs) սինթեզել, որոնք ունակ են չեզոքացնել վիրուսի միանգամից մի քանի տեսակ:

Սակայն սա չի օգնում վիրուսի դեմ պայքարում, քանի որ ՄԻԱՎ-ն այդ ընթացքում խորը նստած է մարդու հյուսվածքներում եւ անցել է քրոնիկական փուլի:

Այս խնդիրը հնարավոր է հաղթահարել, եթե իմունային բջիջներին սովորեցնեն ավելի վաղ արտադրել նման հակամարմիններ, մինչեւ որ իմունիտետը կհյուծվի, եւ կանխարգելիչ նպատակով դրանք մեծ քանակությամբ օրգանիզմ մտցնել, նշել են հետազոտողները:

Այս խնդիրն են որոշել լուծել հետազոտության հեղինակները: Գիտնականները մոդիֆիկացրել են այս մարմինների ԴՆԹ-ն այնպես, որ սկսել են հակամարմիններ արտադրել, որոնք ՄԻԱՎ-ի մասնիկները տեսանելի են դարձրել իմունային համակարգի համար:

Գիտնականները հասցրել են փորձեր անցկացնել կենդանիների եւ կլինիկական հետազոտություններ կամավորների վրա, որոնք վարակված են եղել ՄԻԱՎ-ով եւ հակառետրովիրուսային դեղամիջոցներ են ընդունել:

Կլոնավորված T-բջիջները հաջողությամբ հարմարվել են հիվանդների օրգանիզմում՝ առանց ծանր բորբոքումների եւ այլ կողմնակի ազդեցությունների առաջացման:

Փորձի ընթացքում մասնակիցները շարունակել են դեղեր ընդունել, ուստի մարմնի մեջ վիրուսային մասնիկները մնացել են նույնը:

Չնայած դրան` կենսաբանները նշում են, որ արյան նմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կամավորների իմունային բջիջները սկսել են ավելի ակտիվորեն պայքարել վիրուսի դեմ՝ ոչնչացնելով վարակված բջիջները, որոնք պատված են ՄԻԱՎ-ի կեղեւների մասնիկներով:

«Կլինիկական հետազոտությունների փորձարկումների երկրորդ փուլում նման փորձը մեզ համար ճանապարհ է բացում մեծ քանակով T-բջիջների օգտագործմամբ նման թերապիայի արդյունավետության ստուգման համար»,- եզրափակել են մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել