• Latest news

Մանրէներով լի 5 ամառային միջոցառում

24 մայիսի, 2014  11:18

Ամառն իր շոգ եղանակով, մաքուր օդին կազմակերպված միջոցառումներով եւ ուրախ տրամադրությամբ արդեն սարերի ետեւում չէ։ Բայց ամառային երջանկությունը վայելելուց առաջ, պաշտպանեք Ձեզ եւ Ձեր երեխաներին մանրէներից, խորհուրդ է տալիս Medical Daily-ին։

1. Տաք ջուր

Տաք ջուրը թուլացնող է։ Այն  կարող է մեղմացնել մկանային լարվածությունը եւ հյուծված մարմինը։ Բայց դրանից զատ, տաք լոգանքների համար նախատեսված ջուրը կարող է առաջացնել ֆոլիկուլիտ Pseudomonas անունով մի վարակ, որը նաեւ հայտնի է «ջակուզիի ցան» անունով։

2. Լողավազան

Լողավազանում լողալը ավելորդ քաշից ազատվելու հիանալի միջոց է, բայց այն նաեւ կարող է լի լինել  բազմաթիվ մանրէներով։

Կարեւոր է նաեւ հիշել, որ քլորը չի սպանում լողավազանում առկա բոլոր մանրէները։ «Շատ մարդիկ կարծում են, որ եթե լողավազանից քլորի հոտ է գալիս, ապա այն մաքուր է»,- ասել է Ամերիկյան քիմիական խորհրդի՝ քլորի հարցերով զբաղվող բաժնի տնօրեն Մերի Օստրովսկին։ «Բայց իրականում դա քլորամինային հոտն է. քլորամինը քլորի եւ բակտերիաների, մեզի ու քրտինքի համադրությունն է։

3. խաղահրապարակ

Մանակական խաղահրապարակը շատ օգտակար մի վայր է փոքրիկ երեխաների համար։ Այստեղ երեխաները ծանոթանում եւ իրենց համար նոր երեւույթներ են բացահայտում։

2007թ. АВС Good Morning America հաղորդում է մի թեստ է անցկացրել։ Նրանք վերցրել են Նյու Յորք, Վիրջինիա, Մերիլենդ եւ Վաշինգթոն նահանգներում առկա մանկական խաղահրապարականերից նմուշներ։ Նրանք բացահայտել են, որ 60 նմուշներից 59-ը իր մեջ պարունակում է բավականին վտանգավոր հիվանդություններ առաջացնող մանրէներ, ինչպես նաեւ ֆեկալիա, աղիքային ցուպիկ, սալմոնելա, հեպատիտ А, շիգելներ, ստրեպտոկոկ եւ ստաֆիլակոկ։

4. Փչովի տնակներ

Երեխաները սիրում են խաղալ եւ ուրախանալ փչովի տնակներում։ Բայց բացի ուրախությունից, փչովի տնակները երեխաների կարող են «պարգեւել» նաեւ մանրէներ։ 3 On Your Side  հաղորդումը անցկացրել է մի հետազոտություն եւ պարզել, որ այն պլաստիկե տնակները լի են մանրէներով։ 

Այնուամենայնիվ, փորձագետները ասում են, որ մանրէները, ինչպես նաեւ միկրոբները տարբեր ձեվով են ազդում երեխաների վրա։ Ամեն ինչ կախված է մարէների քանակից եւ երեխայի իմունային համակարգից, այդ պատճառով  վախենալու եւ տագնապի մատնվելու պատճառ չկա։ Փչովի տնակներում խաղալուց հետո անհրաժեշտ է անհապաղ օճառով լվանալ երեխայի ձեռքերը։  

5. Խորոված

Ամառը խորովածի շրջանն է, բայց քաղքից դուրս գնալուց առաջ, պետք է պահպանել անվտանգության մի քանի միջոցառումներ։ Բայց խորովածը անուշադրության մի մատնեք՝ թողնելով այն բաց երկնքի տակ։ Եթե նրա վրա ընկնի թռչունների աղբը, ապա այն կմնա մսի վրա մոտ մեկ ամիս, անգամ եփելուց հետո։ Հետեւեք, որ այնտեղ չընկնեն փոքրիկ կենդանիներ, որոնք  հայտնվելով մսի  վրա, կարող են այստեղ մահանալ, եւ վարակել միսը։

Այդ պատճառով միսը միշտ փակեք կափարիչով կամ փայլաթիթեղով, նույնիսկ եթե Դուք դրա կողքին եք կանգնած։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է