• Latest news

Ասպիրինը կարող է արդյունավետ լինել քաղցկեղի մի քանի տեսակների դեմ պայքարում

29 սեպտեմբերի, 2018  17:48

Ոչ մեծ չափաքանակով օրական ասպիրինի ընդունումը կարող է արդյունավետ միջոց դառնալ քաղցկեղի մի քանի տեսակների բուժման համար։ Այսպիսի եզրահանգման են եկել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ հիմք ընդունելով օնկոլոգիական հիվանդություններով տառապող մարդկանց օրգանիզմի վրա դեղամիջոցի ազդեցության հարցով անցկացված հետազոտությունը, հայտնում է The Daily Telegraph թերթը։

Քարդիֆի համալսարանի գիտնականները վերլուծել են 71 հետազոտության տվյալներ, որին մասնակցել են աղիների, կաթնագեղձի կամ շագանակագեղձի քաղցկեղով ավելի քան 520 հազար պացիենտ։ Նրանց մի մասն ամեն օր օգտագործել է ոչ մեծ քանակով ասպիրին (100 մգ), փորձի մյուս մասնակիցները դա չեն արել։

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցի համակարգված օգտագործումը նպաստում է կյանքի տեւողության ավելացմանը 20-30 տոկոսով։

«Այն, որ ասպիրինի ոչ մեծ քանակությամբ ընդունումն արդյունավետ միջոց է սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի կանխման համար, վաղուց հայտնի է։ Սակայն այժմ հայտնվում է այն բանի վկայությունը, որ դեղամիջոցը կարող է կարեւոր դեր խաղալ քաղցկեղի բուժման գործում», – նշել է Քարդիֆի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Պիտեր Էլվուդը։

Կենսաբանները նկատել են, որ ջերմիջեցնող միջոցների կողմնակի երեւույթները, որոնք ի հայտ են գալիս աղեստամոքսային տրակտի արյան շրջանառության մեջ, նկատվել է ոչ այդքան շատ թվով պացիենտների մոտ։

Նրանց թիվը չի գերազանցել մասնակիցների քանակը, որոնք օգտագործել են ասպիրին, բայց նաեւ տառապել են ստամոքսում արյունահոսությունից մի շարք այլ պատճառներով։ Հետազոտության արդյունքները կարեւոր գիտական նշանակություն ունեն, քանի որ վկայում են օնկոլոգիական հիվանդությունների տարբեր տեսակների կանխման եւ բուժման գործում դեղամիջոցի օգուտի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել