• Latest news

Ցիպրոֆլոկսացին հակաբիոտիկը կարող է ազդել միտոքոնդրիումային գենոմի վրա. հետազոտություն

9 հոկտեմբերի, 2018  10:48

Հակաբիոտիկները կյանքեր են փրկում, սակայն կարող են ազդել նաեւ օրգանիզմի մետաբոլիզմի վրա: University of Eastern Finland-ի հետազոտողները պարզել են, որ ցիպրոֆլոկսացին հակաբիոտիկը կարող է ազդել միտոքոնդրիումային գենոմի վրա:

Նրանք պարզել են, որ հակաբիոտիկը մարդու մարմնի բջիջներում ոչնչացնում է ԴՆԹ-ն, միտոքոնդրիումներում խախտում էներգետիկ փոխանակությունը եւ արգելափակում բջիջների աճը: Վտանգ են ներկայացնում դեղամիջոցի բաղադրության մեջ մտնող ֆտորխինոլոնները. այս միացությունները բորբոքում են առաջացնում, ինչպես նաեւ ջլերի դիստրոֆիա:

Հիշեցնենք, որ ցիպրոֆլոկսացինը ազդեցության լայն սպեկտրով հակամանրէային դեղամիջոց է: Այն խախտում է ԴՆԹ սինթեզը, բակտերիաների աճը եւ կիսվելը: Այս հակաբիոտիկն օգտագործում են սուր եւ քրոնիկական բրոնխիտի, թոքաբորբի, մուկովիսցիդոզի, օտիտի, հայմորիտի, սինուսիտի, տոնզիլիտի, ֆարինգիտի, երիկամների եւ միզուղիների ինֆեկցիաների (ցիստիտ, պիելոնեֆրիտ), փոքր կոնքի եւ սեռական օրգանների (շագանակագեղձի բորբոքում, սուսանակ, խլամիդիոզ), որովայնային խոռոչի ինֆեկցիաների, ներառյալ խոլերայի եւ տիֆի դեպքում:

Այն օգնում է նաեւ վերքերի ինֆեկցիաների, այրվածքների, աբսցեսների, սեպտիկ արթրիտի, սիբիրյան խոցի թոքային ձեւի դեպքում:

Այսպիսով, ֆինն գիտնականները զգուշացնում են՝ այս դեղամիջոցը կարելի է օգտագործել միայն ծայրահեղ իրավիճակում, երբ այն իսկապես հիվանդին անհրաժեշտ է եւ նրան օգնելու այլ միջոց չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է