• Latest news

Կինը կուրացել է, երբ լողավազանում լողալու ժամանակ աչքի մեջ ամեոբա է մտել

6 նոյեմբերի, 2018  13:44

Դենվերից 49-ամյա Սթեյսի Փիփլսը զրկվել է տեսողությունից այն բանից հետո, երբ որոշել է առանց կոնտակտային լինզաները հանելու լողալ լողավազանում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ արդյունքում կնոջ մոտ հազվագյուտ հիվանդություն է ախտորոշվել՝ ականտաամեոբային կերատիտ, որի ժամանակ Acanthamoeba ամեոբաները ներթափանցում են աչքի եղջերաթաղանթ:

Դա կարող է հանգեցնել տեսողության անդառնալի խախտումների կամ կուրության:

Փիփլսի խոսքով՝ իր մոտ ուժեղ ցավեր են սկսվել՝ հոգեվարքի նման, ինչի արդյունքում նա գամվել է անկողնուն: Բժիշկները ստիպված են եղել պայքարել երկու աչքերը պահպանելու համար: Մինչդեռ ցավն այնքան ուժեղ է եղել, որ կինն ինքն է աղաչել բժիշկներին հեռացնել աչքերը եւ ազատել իրեն ցավերից:

Հիվանդության պատճառով կինը ստիպված է եղել հեռանալ աշխատանքից, իսկ տեսողությունը աստիճանաբար ավելի է վատթարացել: Երբ բժիշկներին հաջողվել է պայքարել վարակի դեմ, կնոջը եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն է նշանակվել: Վիրահատական միջամտությունից ընդամենը 2 օր անց, նա կարողացել է վերջապես տեսնել:

Իր օրինակով Փիփլսը զգուշացնում է. երբեք ջրում կոնտակտային լինզաներ մի կրեք: Ըստ փորձագետների, ականտաամեոբային կերատիտի դեպքերի 85 տոկոսը հանդիպում է նրանց մոտ, ովքեր կոնտակտային լինզաներ են կրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել