• Latest news

137 կգ-ով նիհարած կինը որոշել է ենթարկվել 3 կգ ավելորդ մաշկի հեռացման վիրահատության (ֆոտո)

9 նոյեմբերի, 2018  18:40
27-ամյա Լեքսի Ռիդը, որը նիհարել է 137 կգ-ով, որոշել է ենթարկվել 3 կգ ավելորդ մաշկի հեռացման վիրահատության:

Նախկինում երիտասարդ կինը կշռում էր 222,2 կգ, հայտնում է The Daily Mail-ը: Նրան հաջողվել է ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն կախված մաշկը սկսել է իսկական տառապանք պատճառել. նա մեջքի, պարանոցի եւ անգամ ծնոտի ուժգին ցավեր ունի: Բանն այն է, որ ավելորդ մաշկը վատ է անդրադարձել Լեքսիի կեցվածքի վրա, ինչը եւ ցավային համախտանիշի զարգացման պատճառ է դարձել:

Ավելի քան 3 կիլոգրամ մաշկից ազատվելու համար պահանջվել է 9-ժամյա վիրահատություն: Վիրաբույժները հեռացրել են փորի, ազդրերի եւ հետույքի կախված մաշկը: Հետույքին ձեւ տալու համար օգտագործվել է լիպոսակցիայից հետո փորի եւ ոտքերի ավելորդ ճարպը: 

Վիրահատության արժեքը կազմել է 13 060 ֆունտ սթերլինգ, սակայն Լեքսին համոզված է, որ այդ ծախսը զուր չի արվել: Խնդիրները դեռեւս չեն լուծվել՝ կախված է նաեւ կնոջ թեւերի եւ ոտքերի մաշկը, սակայն Լեքսին չի հուսահատվում եւ նախատեսում է հնարավորության դեպքում իր մարմինը կատարելության հասցնել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել