Ինչպե՞ս են մեր սննդի մեջ հակաբիոտիկներ հայտնվում եւ ինչո՞ւ են դրանք վտանգավոր

9 նոյեմբերի, 2018  19:54

«Ավելի լավ է ամեն դեպքում դեղ տանք՝ գլխավորը՝ չհիվանդանան»։ Ըստ երեւույթին, այսպես են մտածում գյուղացիները, որոնք իրենց հավերին ու կովերին հակաբիոտիկներ են տալիս, բավական է նրանք թեթեւ փռշտան։ Հիվանդությունների կանպարգելումը, ըստ էության, ավելի հեշտ է ու էժան, քան բուժումը՝ հենց այս մոտեցման վրա է կառուցված առողջապահության ամբողջ համակարգը, սակայն կանխարգելման հիմքում չպետք է լինի հակաբիոտիկների չարդարացված օգտագործումը։

Անբարեխիղճ կամ էլ ուղղակի անգրագետ գյուղացիները կենդանիներին հակաբիոտիկներ են տալիս աճի կամ քաշի ավելացումը խթանելու համար։ Կենդանիները, իհարկե, այդ դեղամիջոցների շնորհիվ արագ են աճում, հազվադեպ են սատկում վարակիչ հիվանդություններից։ Սակայն հակաբիոտիկների այդպիսի կիրառությունը իր մեջ բազում վտանգներ է պարունակում։

Երբ կենդանիները հակաբիոտիկներ են ընդունում, այս դեղերը թափանցում է նաեւ նրանց կաթի ու մսի մեջ։ Իսկ այդ մթերքների միջոցով՝ մարդկանց օրգանիզմ։ Եվ սա լուրջ խնդիր է, քանի որ հակաբիոտիկների չարդարացված, սխալ կիրառությունը բերում է դրանց նկատմամբ դիմադրության զարգացման։

Մեխանիզմը պարզ է՝ եթե մարդը ժամանակ առ ժամանակ առանց անհրաժեշտության հակաբիոտիկներ է օգտագործում (այդ թվում սննդի հետ), միկրոօրգանիզմները նրա մարմնում դիմադրողականություն են առաջացնում այդ դեղերի նկատմամբ: Եթե այդ միկրոօրգանիզմները հետագայում հնարավորություն են ստանում գլուխ բարձրացնել եւ բերել վարակիչ հիվանդությունների զարգացման, ապա դեղի միջոցով, որի նկատմամբ դիմադրողականություն ունեն, այդ հիվանդությունը հնարավոր չէ բուժել։ Հենց այդպես են հայտնվում դեղերի նկատմմաբ դիմադրողականության շտամերը։Նույնը տեղի է ունենում, եթե մարդը սխալ հակաբիոտիկներ է ընդունում կոնկրետ վարակիչ հիվանդության բուժման համար, եթե նա ընդհատում է բուժման կուրսը կամ եթե բուժման սխեման սխալ է ընտրված։

Հետաքրքիր է, որ այդ գործընթացը չի պահանջում երկարատեւ ժամանակ՝ այդ ամենը մի մարդու օրգանիզմում կարող է տեղի ունենալ մի քանի ամսվա ընթացքում ընդամենը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը նշել է, որ Հայաստանում, ցավոք, այսօր չկա հակաբիոտիկների պարունակության ստուգման մեխանիզմներ այնպիսի մթերքներում, ինչպես կաթն ու միսն է։

Չի կատարվել նաեւ ոչ մի հետազոտություն, ոչ մի լուրջ մոնիտորինգ, որը ցույց կտա մսամթերքի ու կաթնամթերքի բաղադրության առումով իրավիճակը։ Հաջորդ տարի այդպիսի մոնիտորինգ նախատեսվում է անցկացնել, իսկ այն կօգնի ավելի լավ հասկանալ իրավիճակը երկրում։ Իսկ մինչ այդ բացառված չէ, որ մթերքներում, որոնք մենք գնում ենք, նույնիսկ էկոլոգիապես մաքուր «տնային» թռչնամսի մեջ, կարող են մնացորդային հակաբիոտիկներ լինել։

ԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակից Գայանե Ղուկասյանն, իր հերթին, նշեց, որ հոկտեմբերին Եվրախորհրդարանը ընդունեց նոր օրենք, որն արգելում է կենդանիների աճը խթանելու համար հակաբիոտիկներ օգտագործել: Ավելին, մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հակաբիոտիկներ արգելվում է օգտագործել անասնաբուծությունում, իսկ որոշ հատկապես կարեւոր հակաբիոտիկները նույնիսկ մարդկանց առանց ծայրահեղ անհրաժեշտության չի կարելի նշանակել:

Փորձագետների խոսքով, նման օրենքներն ու դրանց խիստ պահպանումը անհրաժեշտ են հակաբիոտիկների ռեզիստենտության տարածման դեմ պայքարելու համար:

Ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր մարդ իր փոքր ներդրումը մեծ խնդրի դեմ պայքարում ունենալու համար:

Առաջին հերթին հարկավոր է դադարել առանց լուրջ անհրաժեշտության հակաբիոտիկներ ընդունել. հիշեք, որ հակաբիոտիկներով չի կարելի բուժել գրիպը եւ այլ վիրուսային հիվանդությունները. անգամ գրիպի դեպքում բարդությունների պրոֆիլակտիկայի համար դրանք չի կարելի ընդունել: Այնուհետ, եթե դուք սկսկել եք հակաբիոտիկների կուրս ընդունել, այն հարկավոր է ավարտին հասցնել եւ չի կարելի ընդհատել, քանի որ ընդհատված կուրսի պատճառով չվերացած մանրէները, կարող են այդ հակաբիոտիկի նկատմամբ ոչ զգայուն դառնալ:

Անասնապահները նույնպես պետք է հասկանան, որ կենդանիներին առանց անհրաժեշտության չի կարելի հակաբիոտիկներ տալ. հետեւանքները կարող են աղետալի լինել, քանի որ եթե հակաբիոտիկային կայունությունը շարունակվի տարածվել, սովորական վարակները նորից կսկսեն սպանել մարդկանց:

Փորձագետների խոսքով, եթե հակաբիոտիկային կայունության տարածումը կանխելու համար ոչինչ չձեռնարկվի, ապա մինչեւ 2050-ը այն ավելի շատ մարդկանց կսպանի, քան քաղցկեղը:

Արդեն այսօր վարակների պատճառով, որոնց դեմ դեղերն անզոր են, հարյուրավոր մարդիկ են մահանում. օրինակ բազմաթիվ դեղորայքային կայունությամբ տուբերկուլյոզով հիվանդների միայն 53 տոկոսն է առողջանում, այն էլ երկարատեւ, ծանր եւ թանկ բուժումից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի