• Latest news

Երեկոյան սնվելը առողջության համար վնասակար է

12 նոյեմբերի, 2018  18:40

Երեկոյան սնվելը առողջության համար վնասակար է: Ինչպես նշում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի գիտանականների խումբը, ուշ ուտելը դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգ է պարունակում:

LiveScience-ը հայտնում է, որ հետազոտության շրջանակում վերլուծվել են 18-ից 76 տարեկան ավելի քան 12,7 հազար լատինաամերիկացիների բժշկական հետազոտությունների տվյալները: Բժիշկները 2 օրվա ընթացքում համեմատել են կամավորների առողջական վիճակը եւ սնվելու ժամանակը:

Պարզվել է՝ նրանք, ովքեր ժամը 18:00-ից հետո գործածել են օրվա սննդակարգի 1/3-ը եւ ավելի շատ, արյան մեջ շաքարի եւ ինսուլինի ավելի բարձր մակարդակ են ունեցել: Դրանից բացի, նրանք արյան ավելի բարձր ճնշում են ունեցել՝ նրանց համեմատությամբ, ովքեր սննդամթերքները գործածել են մինչեւ երեկոյան ժամը 6-ը:

Մարդկանց այս խմբում հայտնաբերվել է նաեւ նախադիաբետի հանդեպ 19 տոկոսով ավելի մեծ հակվածություն եւ 23 տոկոսով ավելի մեծ հակվածություն հիպերտոնիայի զարգացման հանդեպ:

Գիտնականները սա պատճառաբանում են սխալ կենսակերպի հետեւանքով մարդու կենսաբանական ռիթմերի խանգարմամբ: Սա, իր հերթին, բերում է նյութափոխանակության խնդիրների՝ մեծացնելով քրոնիկական հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է