• Latest news

Երիտասարդ տարիքում բարձր ճնշումը մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը. հետազոտություն

13 նոյեմբերի, 2018  13:25

Զարկերակային բարձր ճնշումը կարող է կաթվածի զարգացում հարուցել: Այս մասին, իհարկե, շատերն են լսել, սակայն քչերը գիտեն, որ երիտասարդ տարիքում բարձր ճնշումը կրկնակի վտանգավոր է. ինչպես պարզել են Duke University-ի գիտնականները, եթե երիտասարդը (մինչեւ 40 տարեկան) բարձր ճնշում ունի, սրտի եւ գլխուղեղի կաթվածի հավանականությունը 3,5 անգամ աճում է:

Ըստ ամերիկացի սրտաբանների՝ նորմալ ճնշում է համարվում 120/80 կամ ցածր ցուցանիշը: Բարձր ճնշումը՝ 120-129/80-ից ցածր, 1-ին աստիճանի հիպերտոնիան՝ 130-139/80-89, 2-րդ աստիճանի հիպերտոնիան՝ 140/90 կամ բարձր: Իրականացված հետազոտության շրջանակում չափվել է մինչեւ 40 տարեկան 4800 մարդու արյան ճնշման մակարդակը: Այնուհետեւ սկսվել է նրանց հետեւելու ժամանակաշրջանը (մոտ 19 տարի):

Պարզվել է, որ մինչեւ 40 տարեկանը արյան բարձր ճնշման առկայությունը գերազանցել է սիրտ-անոթային շեղումների, ներառյալ սրտի նոպաների կամ կաթվածի հավանականությունը: Սրտի կաթվածների եւ հիվանդությունների հավանականությունը 3,5 անգամ մեծացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել