• Latest news

Վիրաբույժները փրկել են կնոջը, ում դեմքը ինֆեկցիան «կերել» էր (ֆոտո)

20 նոյեմբերի, 2018  12:00
47-ամյա Դոննա Քորդենը կրկին կարող է նայել հայելու մեջ այն բանից հետո, երբ վիրաբույժները վերականգնել են նրա դեմքի մի մասը, որը ինֆեկցիան «կերել» էր:

The Daily Mail-ը հայտնում է, որ անցյալ տարվա հունվարին կնոջ մոտ զարգացել է նեկրոտիկ ֆասցիիտ, որը նրա դեմքը խեղել է: Առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նա 4 օր կոմայի մեջ է անցկացրել: Այնուհետեւ նրան սպասում էր 11 ժամ տեւած վիրահատություն, որի ժամանակ վիրաբույժները նրա դեմքին են փոխպատվաստել ազդրի մաշկը:

Դոննայի կյանքը փաստացի մազից էր կախված, քանի որ նրա մոտ սեպսիս էր զարգացել:

Բոլոր դժբախտություններից հետո վերակենդանացման բաժանմունքում գիտակցության գալով՝ Դոննան բուժքույրերից հայելի է խնդրել եւ սարսափահար եղել: «Ես նման էի Ֆրանքենշթեյն հրեշին»,- պատմում է նա: Հիվանդանոցից դուրս գրվելով՝ կինը որոշել է տանից դուրս չգալ, քանի որ իր արտաքինից ամաչում էր: Դրանից բացի, նա ննջասենյակում ծածկել էր հայելին, որպեսզի իր արտացոլումն այլեւս չտեսնի:

Հիմա կնոջ վիճակը ավելի է բարելավվել բջջավերականգնման շնորհիվ: Դոննայի հաջորդ քայլն են լինելու կոսմետիկական միջամտությունները, որոնք նրան թույլ կտան վերադարձնել ինքնավստահությունը:

Источник The Daily Mail

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել