• Latest news

Ոչ լիարժեք ընտանիքում դաստիարակությունը բացասաբար է անդրադառնում երեխայի սոցիալացման վրա. Ահարոն Ադիբեկյան

20 նոյեմբերի, 2018  15:12

Երեխաներն անպայման պետք է մանկապարտեզ գնան, որպեսզի ձեռք բերեն խմբային աշխատանքի հմտություններ: Նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ եթե խորհրդային տարիներին մանկապարտեզ էր հաճախում գործնականում յուրաքանչյուր երրորդ երեխան, ապա այսօր Հայաստանում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 27 տոկոս:

«Ցավոք, հաճախ չի ձեւավորվում երեխայի ռեֆլեքսիվ մտածողությունը: Վստահ եմ, որ այն արժի զարգացնել դպրոցում, սակայն այս առաջարկին դեռեւս չեն արձագանքել կրթության նախկին նախարարներից ոչ մեկը»,- ասաց սոցիոլոգը:

Սոցիոլոգը նշեց, որ հայ ընտանիքների 2/3-ի շրջանում տարածված է երեխաներին պատժելու թույլատրելիության կարծիքը, ինչը բացարձակապես անընդունելի է: «Չափազանց կարեւոր գործոն է այն, որ հայ հայրերի 20-25 տոկոսը աշխատում է հայրենիքի սահմաններից դուրս: Ոչ լիարժեք ընտանիքում դաստիարակությունը բացասաբար է անդրադառնում երեխայի սոցիալացման վրա, նրան հաճախ մղում է հակասոցիալական վարքագծի, վնասակար սովորություններ է ձեւավորում»,- տեղեկացրեց նա:

Ադիբեկյանը շեշտեց, որ ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երեխայի ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաեւ ճիշտ սնունդի կազմակերպման վրա: Հակառակ դեպքում հետեւանքները բավականին լուրջ կլինեն:

Փորձագետների մտահոգությունն է հարուցում այն, որ հայ երեխաների 4 տոկոսը թերսնման պատճառով տառապում է փոքր քաշով, իսկ 16 տոկոսը ճարպակալմամբ է տառապում: «Երեխաների 21 տոկոսի հասակը նորմայից ցածր է, ինչը ֆիզիկական անբավարար ակտիվության հետեւանք է, այդ թվում՝ բակային խաղերի չտարածվածության»,- հայտնեց Ադիբեկյանը:  

Փորձագետը նաեւ հատուկ նշեց, որ ճարպակալումը բացասաբար է անդրադառնում երեխայի մտավոր զարգացման վրա, ավելորդ քաշով երեխաները տարեկիցների շրջանում հաճախ ծաղրի օբյեկտ են դառնում: Սա, իր հերթին, նվազեցնում է երեխայի ինքնագնահատականը եւ ստիպում իր մեջ ամփոփվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել