• Latest news

Քաղցկեղից մահացող կինը մահվանից առաջ հոսպիսում ամուսնացել է (ֆոտո)

21 նոյեմբերի, 2018  19:44

Բրիտանական հոսպիսներից մեկում հուզիչ դեպք  է տեղի ունեցել: Daily Mail-ը հաղորդում է, որ այնտեղ քաղցկեղից մահացող կնոջ համար հարսանիք  կազմակերպվել:

33-ամյա Սամանթա Ուեբսթերը (Samantha Webster) որովայնի ցավի գանգատով դիմել է բժիշկներին: Հիվանդանոցում նրան սարսափելի հիվանդություն են ախտորոշել. ապենդիքսի ագրեսիվ ձեւի քաղցկեղ, որը չի բուժվում: Կնոջը ընդամենը 10 շաբաթ էր մնում ապրելու համար:

Չնայած բժիշկների դատավճռին՝ Սամանթայի սիրելին՝ Ալեքը, որի հետ նա ծանոթացել էր 4 տարի առաջ, հենց հոսպիսում փոքր հարսանեկան արարողություն  է կազմակերպել: Հիվանդի անկողնու  մոտ անցկացված արարողությանը հրավիրված են եղել ընկերները եւ հարազատները:

Հարսանիքը ռոմանտիկ միջավայրում է անցել. հարսնացուն սպիտակ զգեստ է կրել, սենյակը զարգարված է եղել ծաղիներով եւ Սամանթայի եւ Ալեքի նկարներով:

Ամուսնությունից 7 օր անց Սամանթան մահացել է:

 

Source The Daily Mail

Photos Sally Ashworth

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել