• Latest news

Դդումն օրգանիզմին օգնում է երջանկության հորմոն արտադրել

23 նոյեմբերի, 2018  09:24

Աշունը դդումը վայելելու եղանակն է: Դդումը պարունակում է այնպիսի օգտակար նյութեր եւ հանքանյութեր, ինչպես՝ բետա կարոտին (ընդ որում՝ ավելի մեծ քանակությամբ, քան գազարը), պեկտին, կարոտին, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆտոր, պղինձ, մագնեզիում, երկաթ, կոբալտ, ֆոսֆոր եւ նատրիում:

Դրանից բացի, այն В1, В2, С, Е, РР վիտամինների աղբյուր է: Միաժամանակ, բանջարեղենի կալորիականությունը ցածր է՝ մթերքի 100 գրամին ընդամենը 28 կկալ, ինչը դդումը կարեւոր մթերք է դարձնում դիետիկ սննդակարգում:

Առողջության համար պակաս կարեւոր չեն նաեւ դդմի սերմերը: Դրանց բաղադրության մեջ են մտնում կարոտինոիդներ, ֆոսֆոլիպիդներ, ստերիններ, ֆլավոնոիդներ, ինչպես նաեւ վիտամիններ: Քչերը գիտեն, որ դդմի սերմերը ոստրեի եւ քունջութի հետ մտնում են ցինկի առավել մեծ պարունակությամբ  մթերքների եռյակի մեջ: Դդմի սերմերի յուղը չհագեցած, հագեցած եւ պոլիհագեցած ճարպաթթուների իսկական պահեստ է:

Լավ նորություն նրանց համար, ովքեր մելամաղձոտությամբ են տառապում՝ դդմի պտղամիսում պարունակվում է տրիպտոֆան ամինաթթու, որը պատասխանատու է երջանկության հորմոնի արտադրման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել