Գիտնականները համամիտ են, որ ակտիվ կենսակերպը չափազանց կարեւոր է մարդու առողջության համար: Նոր հետազոտությունները վկայում են, որ աերոբիկան եւ թեթեւ աթլետիկան կարող են դանդաղեցնել մարդու օրգանիզմում բջիջների ծերացման գործընթացը:
European Heart Journal ամսագիրը հայտնում է, որ գիտնականները մոտ 300 կամավորի մասնակցությամբ, որոնց բաժանել են 3 խմբի, փորձ են կատարել: Մի խումբը կես տարի զբաղվել է աերոբիկայով, մյուսը՝ հաջորդաբար թեթեւ եւ ծանր մարզումներով: Երրորդ խմբի մասնակիցները ուժային մարզասարքերի վրա մկաններն են մարզել:
Փորձի ժամանակ գիտնականները հետեւել են, թե ինչպես են փոխվում մասնակիցների տելոմերները (քրոմոսոմների վերջնամասերը, որոնք պաշտպանական գործառույթ են իրականացնում):
Պարզվել է, որ նրանք, ովքեր զբաղվել են վազքով, աերոբիկայով, թիավարությամբ եւ հեծանվասարքերով, տելոմերների ակտիվությունը 2-3 անգամ աճել է: Սա նշանակում է, որ այս կատեգորիայի բջիջները մասնակիցների օրգանիզմում ավելի դանդաղ են ծերացել:
Մինչդեռ նրանք, ովքեր մարզասարքերով են մարզվել, նրանց մոտ նման օրինաչափություն չի հայտնաբերվել:
Գիտնականները մտադիր են իրենց եզրակացությունները հաստատել ավելի լայնածավալ հետազոտությունների ժամանակ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր