• Latest news

Ինսուլինային պոմպեր՝ ամենավտնագավոր բժշկական սարքե՞ր

29 նոյեմբերի, 2018  21:32

Միացյալ Նահանգներում վերջին 10 տարիների ընթացքում ինսուլինային պոմպերը դարձել են ավելի քան 150,000 վնասվածքների եւ մահվան դեպքերի պատճառ: Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ առաջացրած խնդիրների եւ բարդությունների քանակով այդ սարքերը գերազանցում են մյուս բոլոր բժշկական սարքերին:

ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական վարչության վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ ինսուլինային պոմպերը եւ դրանց բաղադրիչները մեղավոր են մեծ քանակությամբ մահերի, վնասվածքների, խափանումների մեջ: Բժշկական փորձագետները եւ արտադրողները շատ հաճախ դրանում մեղադրում են պոմպերն օտագործողներին, որոնք իբրեւ թե վատ են պահպանում անհրաժեշտ կանոնները: Սակայն խափանումների թվով այս սարքը, որը մաշկի տակ տեղադրված հատուկ կատետերի միջոցով օրվա մեջ 24 ժամ օրգանիզմին ինսուլին է մատակարարում, կոնքազդրային հոդի մետաղական պրոթեզներից հետո, երկրորդ տեղն է զբաղեցնում:

1-ին տիպի շաքարախտով հիվանդները պետք է հավելյալ ինսուլին ստանան, քանի որ նրանց ենթաստամոքսային գեղձը չի արտադրում այդ նյութը: Ինսուլինային պոմպերը փոքր, համակարգչային սարքավորումներ են, որոնք կրկնում են նորմալ ենթաստամոքսային գեղձի գործողությունը:

Դրանք բաղկացած են երկու սարքից՝ պոմպից եւ ինֆուզիաների համար հավաքածուից: Այս սարքի աշխատանքի համար, օգտվողները պետք է խիստ հետեւեն իրենց դիետային եւ ձեքռով կարգավորեն պոմպը:

Այս սարքերն արտադրվում են մեծահասակների եւ երեխաների համար: Շատ ընկերություններ պնդում են, որ այդ սարքերը բացարձակ անվտանգ են եւ օգնում են շաքարախտով հիվանդներին նորմալ կյանք վարել: Իսկ առաջացող խնդիրներում, նրանք որպես կանոն մեղադրում են հենց հիվանդներին, որոնք նրանց խոսքով չեն հետեւում անհրաժեշտ կանոններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել