• Latest news

Խորհրդարանական ընտրություններից հետո հայ հասարակությունը կբախվի հետսթրեսային համախատանիշին. հոգեբան

7 դեկտեմբերի, 2018  13:02

Խորհրդարանական ընտրություններից հետո հայ հասարակության շրջանում կդիտվեն հետսթրեսային ռեակցիաներ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում ասաց հոգեբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Փորձագետը նշեց, որ ցանկացած նախընտրական արշավի ժամանակահատվածում հրապարակումներում եւ տեսանյութերում ներկայացված փաստերը կարող են իրականությունն ինչպես արտացոլել, այնպես էլ հակառակը՝ այն խեղաթյուրել կամ ամբողջական ծավալով չներկայացնել: Այս թերասացության զգացողության պատճառով, տեսնելով փաստերի դիտավորյալ թաքցնելը՝ մարդու մոտ կարող է ֆրուստրացիա զարգանալ:

«Հետազոտությունների համաձայն՝ Միջնադարում մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում այնքան տեղեկություն էր ստանում, որքան ժամանակակից մարդը մեկ օրվա ընթացքում: Նախընտրական արշավի փուլում այս տեղեկատվությունը առաջացնում է հիմնականում վախ, տագնապ, փոխվում է մարդկանց ինքնագնահատականը, վաղվա օրվա հանդեպ հավատը: Այս ամենն, ի վերջո, արտահայտվում է հետսթրեսային ռեակցիաներով»,- ընդգծեց Գասպարյանը:

Հզոր տեղեկատվական հոսքը կարող է դառնալ ապագան վերահսկելու անհնարինության զգացման պատճառ: «Երկյուղ է հայտնվում, որ նա կարող է կորցնել իրավիճակի վերահսկումը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման վախ է առաջանում»,- ասաց նա:

Սրա հետ կապված հոգեբանը ընտրողներին կոչ արեց սահմանափակել ստացվող տեղեկատվության հոսքը եւ ապագան չընկալել որպես ինչ-որ բան, որը հնարավոր է վերահսկել: «Ավելի լավ է մտածել ներկայի, այսօրվա մասին: Միեւնույն է, ապագան կանխագուշակելը դժվար է, եւ ոչ ոք չգիտի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- նշեց փորձագետը:

«Մարդը պետք է հասկանա, որ ինքն իրավիճակը կարող է վերահսկել ընտրությունների ժամանակ ձայնի իր իրավունքի միջոցով, եւ դրանից պետք է օգտվել»,- շեշտեց Գասպարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել