• Latest news

Անջատված սիամական երկվորյակները պատրաստվում են նշելու իրենց առաջին Ծննդյան տոները (ֆոտո)

10 դեկտեմբերի, 2018  11:59
7-ամսական սիամական երկվորյակներ Ջեզի եւ Ռեմի Պիտրեները (Jesi and Remi Pitre) պատրաստվում են նշելու իրենց առաջին Ծննդյան տոները:

New York Post-ը հայտնում է, որ քույրիկները 7 վիրահատության են ենթարկվել: Հուլիսին վիրաբուժական միջամտության շնորհիվ, վերջապես հաջողվել է նրանց իրարից անջատել (Ջեզին եւ Ռեմին ընդհանուր լյարդ եւ աղիներ ունեին): Ծնողները նշում են վիրաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմը, որոնք աղջիկներին լիարժեք կյանքի հնարավորություն են տվել:

Այն, որ Ջեզին եւ Ռեմին սիամական երկվորյակներ են, ծնողները տեղեկացել են դեռեւս հղիության ժամանակ ՈՒՁ հետազոտությամբ: Փոքրիկների հայրը՝ Անդրե Պիտրեն, խոստովանում է, որ սկզբում շոկի մեջ էր: «Խոստովանում եմ, որ ես խորապես հավատացյալ մարդ եմ, ուստի ոչ մի կասկած չունեի, որ ամեն ինչ լավ կլինի»,- պատմել է նա:

Չնայած հաջող վիրահատություններին, երեխաները դեռեւս հատուկ խնամքի կարիք ունեն: Այսպես՝ Ջեզիի թոքրը փոքր են, ինչի հետ կապված նա անընդհատ շնչառական աջակցության անհրաժեշտություն ունի: Երկու քույրերն էլ սնվելու համար հատուկ խողովակի կարիք ունեն: Դրանից բացի, փոքրիկների մոտ ախտորոշվել է ծուռվիզություն:  

Ջեզին եւ Ռեմին մեկ տարվա ընթացքում որովայնային խոռոչում եւս մեկ վիրահատության կենթարկվեն:

Ինքը Անդրեն մի քանի աշխատանք է կատարում: Չնայած գոյություն ունեցող դժվարություններին, նա շարունակում է հավատալ իր ընտանիքի կյանքում այս բարդ ժամանակահատվածի բարենպաստ ավարտին, նշում է նա:

 

Source: New York Post

Photos: Mindy C. Miller/University of Florida Health
Courtesy of Andre Pitre

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել