Այդ գիշեր 46-ամյա Էդ Դենտելը նստած էր իր տանը եւ Apple Watch-ի համար թարմացում էր բեռնում, երբ նրա մոտ նաեւ էլեկտրոկարդիոգրամայի հավելված բեռնելու միտք հղացավ: Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ հավելվածը կփրկի իր կյանքը:
Երբ նա բեռնեց հավելվածը եւ միացրեց, այն միանգամից տագնապի ազդանշան տվեց եւ Էդի մոտ շողացող առիթմիա գրանցեց՝ սրտի ռիթմի խանգարման վտանգավոր տարատեսակ:
Նորմալ սիրտը հանգստի վիճակում րոպեում մոտ 60-100 հարված է ունենում, իսկ Էդի սիրտը րոպեում 120-140 անգամ էր հարվածում:
Սկզբում տղամարդն ուշադրություն չդարձրեց զգուշացմանը եւ գնաց քնելու. վերջ ի վերջո նա սրտի հետ երբեք խնդիրներ չուներ, նա առողջ էր եւ սպորտով էր զբաղվում: Բայց ժամացույցը չէր հանձնվում. առավոտյան այն նորից սկսեց հիշեցնել, որ նրա մոտ առիթմիա է:
Էդը եւ նրա կինը՝ Նատալին որոշեցին ժամացույցը կապել 7-ամյա դստեր ձեռքին: Ժամացույցը հաղորդեց, որ նա նորմալ սրտի ռիթմ ունի: Հետո Էդը որոշեց ժամացույցը մյուս ձեռքին կապել, հետո էկրանով ներքեւ: Բայց ինչպես էլ որ նա կապում էր դրանք, դրանք շարունակում էին պնդել՝ նա առիթմիա ունի:
Տղամարդն անհանգստանալով դիմեց բժշկի եւ ամաչելով ասաց, որ իր ժամացույցը պնդում է, որ նա սրտի ռիթմի հետ խնդիրներ ունի: ԷԿԳ անելուց հետո պարզվեց, որ առիթմիա իսկապես կա, ավելին այն սպառնում էր նրա կյանքին: Ցանկացած պահի նրա մոտ կարող էր մահացու սրտի նոպա կամ կաթված տեղի ունենար:
Էդին նշանակեցին դեղեր եւ նրա սրտի ռիթմը վերականգնվեց եւ այժմ տատանվում է 75-ի եւ 90-ի միջեւ: Էդը մարդկանց կոչ է անում ստուգվել սրտաբանի մոտ, անգամ եթե սրտի հիվանդության ոչ մի նախանշան չունեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր