• Latest news

Կարմիր միսը կարող է փոխել երիկամների ֆունկցիան. հետազոտություն

13 դեկտեմբերի, 2018  11:40

Կարմիր մսի վնասի եւ դրա քաղցկեղածին հատկությունների մասին արդեն բավականին վաղուց է հայտնի: Իսկ հիմա գիտնականները հայտնաբերել են այս մթերքի եւս մեկ հատկություն. պարզվում է՝ կարմիր միսը կարող է ազդել երիկամների աշխատանքի վրա:

Երկու նոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ կարմիր մսի գործածումը զգալիորեն մեծացնում է ՏՄԱՕ (տրիմեթիլամին N-օքսիդ) կոչվող քիմիական նյութի արտադրումը, որը կարմիր միսը մարսելիս արտադրում են աղիքային բակտերիաները, եւ որը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ու վաղաժամ մահվան հավանականությունը: Դրանից բացի, գիտնականները հայտնագործություն են կատարել. կարմիր մսով հարուստ սննդակարգը կարող է փոխել երիկամների ֆունկցիան: Ինչպես նշել է Cleveland Clinic-ից բժիշկ Սթենլի Հեյզենը, այս մասին նախկինում հայտնի չէր:

European Heart Journal-ում հրապարակված առաջին հետազոտությունը ցույց է տվել կարմիր մսով հարուստ վերահսկվող սննդակարգում ՏՄԱՕ-ի մակարդակի զգալի բարձրացում (10 ամսում 10 անգամ): Սա տեղի չի ունեցել այլ սննդակարգերի հետեւող մարդկանց դեպքում՝ բուսակերների եւ սպիտակ մսով (թռչնամիս եւ ձուկ) հարուստ սննդակարգին հետեւողների: Հետաքրքիր է, որ ՏՄԱՕ-ի մակարդակի վրա չեն ազդել նաեւ ճարպերի բուսական աղբյուրները:

Իսկ սնունդի մեջ կարմիր մսի գործածման դադարեցումը 4 շաբաթում բերել է պլազմայի մեջ ՏՄԱՕ-ի մակարդակի նվազման:

Journal of Clinical Investigations-ում հրապարակված երկրորդ հետազոտությամբ պարզվել է, որ աղիքային բակտերիաները կարնիտին ամինաթթուն վերափոխում են ՏՄԱՕ-ի: Մսակերների սնունդում կարնիտինը որպես սննդային հավելում արագացրել է աղիքային բակտերիաների կողմից ՏՄԱՕ-ի արտադրումը: Բուսակերների եւ վեգանների օրգանիզմներում ՏՄԱՕ-ի արտադրումը մեծացել է միայն մի քանի շաբաթ հետո:

Գիտնականները խորհուրդ են տալիս նվազեցնել սննդակարգում կարմիր մսի քանակությունը եւ սկսել ավելի շատ բանջարեղեն, մրգեր, հատիկավորներ, յուղազերծ կաթնամթերք եւ սպիտակուցների բուսական աղբյուրներ գործածել: Իսկ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան (American Heart Association) խորհուրդ է տալիս սնունդի մեջ օգտագործել ոչ յուղոտ միս՝ կաշին հանած հավ կամ ձուկ, քանի որ դրանք հագեցած ճարպեր քիչ են պարունակում, որոնք մեծացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել