• Latest news

Հայկական ծագումով բժիշկը բացահայտել է, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ  

13 դեկտեմբերի, 2018  15:13

ԱՄՆ-ի Ռաթգերի համալսարանի բժշկական դպրոցի տնօրեն, նյարդաբան Մարալ Մուրադյանի (Maral Mouradian)  գլխավորությամբ հետազոտողները պարզել են, որ սուրճը կարող  է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:

Հետազոտությունը հրապարակվել է ամերիկյան առաջատար Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ սուրճի մեջ պարունակվող նյութերը կանխում են ուղեղում տոքսիկ սպիտակուցի կուտակումը: Խոսքը ալֆա սինուկլեինե սպիտակուցի մասին է, որը զուգորդվում է Պարկինսոնի հիվանդության եւ Լեւի մարմնիկներով դեմենցիայի հետ (DLB):

Գենետիկորեն երկու հիվանդությունների զարգացման վտանգին ենթարկված կրծողների վրա թեստերը ցույց են տվել, որ արդեն 6 ամսից կոֆեինի եւ EHT միացության զուգակցությունը կանխում է ալֆա սինուկլեինի կուտակումը:

EHT-ն՝ էյկոզանոիլ-5-հիդրոքսիտրիպտամիդը, պարունակվում է սուճի հատիկների արտաքին կեղեւում

Գիտնականները հույս ունեն, որ կոֆեինը եւ EHT-ն կարելի է միավորվել դեղամիջոցում, որը կօգնի Պարկինսոնի եւ DLB-ի բուժման ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է