Ամանորին եւ Սուրբ Ծնունդին սրտի կաթվածի վտանգը 15 տոկոսով մեծանում է: Այս մասին հայտնում է BMJ ամսագիրը՝ հղում անելով շվեդ գիտնականների հետազոտությանը:
Հետազոտության շրջանակներում գիտնականները 1998-2013 թվականներին հետեւել են մոտ 300 հազար շվեդների առողջությանը:
Փորձագետները ցանկացել են պարզել, արդյոք զգայապես հագեցած իրադարձությունների (հարսանիք, թաղում, տոն եւ այլն) եւ սրտի կաթվածի, իշեմիայի եւ սրտի այլ հիվանդությունների զարգացման միջեւ օրինաչափություն գոյություն ունի:
Պարզվել է, որ սրտի կաթվածի հավանականությունը Ամանորին եւ Սուրբ Ծնունդին, ինչպես նաեւ Շվեդիայի Ազգային օրը 15 տոկոսով մեծանում է:
Իսկ մյուս տոները, ինչպես նաեւ սպորտային մրցությունների դիտումը, առողջության համար այդքան բացասական հետեւանքներ չեն ունցել:
Գիտնականենրի կարծիքով դրա պատճառը ոչ միայն այդ օրերին մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելն է, այլեւ այն, որ երիատասարդները եւ մեծահասակները ուժեղ էմոցիոնալ սթրես են ապրում:
Փորձագետները տարօրինակ օրինաչափություն են պարզել. Եթե աշխատանքային օրերին շվեդները հիմնականում մահացել են կամ հոսպիտալացվել վաղ առավոտյան, ապա Ամանորին եւ Սուրբ ծնունդին, անհասկանալի պատճառներով, ժամը 20: 00-22: 00-ին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր